Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում

Կառավարության կադրային քաղաքականությունը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցերից մեկը։ Կառավարությունում աշխատում են անբավարար պատրաստվածություն ունեցող կադրեր։ Դրա ամենավառ վկայությունը երկու օր առաջ հրապարակված կառավարության ծրագիրն էր, որը անորակ կադրերի առկայության ամենահամալիր արտահայտությունն է։ Ծրագիրը գրել են կադրերը, մարդիկ, և եթե ծրագիրը լավը չէ, իսկ անցած օրերին հնչել են տասնյակ, հարյուրավոր քննադատություններ, նշանակում է բավարար որակ չունեն այն գրողները՝ կադրերը։ Ընդ որում, կադրերի հետ կապված առաջացել է հակասական իրավիճակ։

Այն աշխատանքը, որ այսպես թե այնպես արվում է, կատարվում է նախկին իշխանությունից ժառանգություն մնացած երկրորդ էշելոնի կադրերի միջոցով՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, բաժինների վարիչներ։ Ոլորտներ համակարգող առաջին դեմքերը, որպես կանոն, չափազանց հեռու են իրենց համակարգած բնագավառներից, և ողջ սև աշխատանքը կատարում են Սերժ Սարգսյանի իշխանությունից տարբեր համակարգերում դեռևս մնացած աշխատողները։ Ինչ վերաբերում է համակարգերի առաջին դեմքերին, ապա շատ ոլորտներում դրանով զբաղվում են մարդիկ, ովքեր նախկինում զբաղեցրել են միջին մակարդակի պաշտոններ և առանձնապես աչքի չեն ընկել իրենց նորարարական կամ ստեղծարար մոտեցումներով։ Ոստիկանությունը ղեկավարում է քաղաքի նախկին վարչության պետ Վալերի Օսիպյանը, որը հայտնի էր ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու անհագուրդ ցանկությամբ,  ԱԱԾ պետը նախկինում եղել է Երևանի ԱԱԾ վարչության ղեկավարի տեղակալը և երբևէ աչքի չի ընկել, ՊԵԿ նախագահը փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում էկոնոմիկայի նախարարությունում, սակայն նրա հեղինակած որևէ բարեփոխման մասին հանրությունը տեղեկություններ չունի…

Կադրային այս իրավիճակի պատճառը միայն կադրերի մասնագիտական պատրաստվածությունը չէ։ Իշխանությունը երկրի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում ու հարցերում չունի ռազմավարական, հայեցակարգային տեսլական, հետևաբար կադրերը չունեն աշխատանքային ուղենիշներ և աշխատում են «մի բան անենք՝ լավ լինի» սկզբունքով։

Ինչպես նշեցինք, ասվածի ցայտուն վկայություններից մեկը կառավարության ծրագիրն է, որտեղ բացակայում է անգամ տարբեր բաժինների միջև օրգանական, պատճառահետևանքային կապը. յուրաքանչյուր ոլորտի գերատեսչություն ներկայացրել է իր ծրագիրը, և դրանք հիմնականում մեխանիկորեն ներառվել են կառավարության ծրագրում։ Այս երևույթը ունի բազմաթիվ պատճառներ, որոնք բոլորը, սակայն, հանգում են մի խնդրի՝ իշխանության կողմից նոր գաղափարների, մտքերի ներկայացման, դրա մեխանիզմի բացակայության։

Ընդհանրապես որոշումների կայացումը պետք է տեղի ունենա հետևյալ սխեմայով կամ մեխանիզմով՝ քաղաքական միտք-քաղաքական օրակարգի ձևավորում, քննարկում-քաղաքական որոշման կայացում։ Ակնհայտ է, որ այս սխեման Հայաստանում չի գործում։ Նախ՝ իշխանությունն ինքը քաղաքական մտքի գեներացնող չէ։ Իշխանությունը հիմնված է միայն մեկ անձի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, և նրան էլ պատկանում է գաղափարների հղացման և արտահայտման մենաշնորհը։ Ողջ պետական կառավարման համակարգը ծառայում է Նիկոլ Փաշինյանի գաղափարների սպասարկմանը։ Նոր գաղափարների գեներացման ինստիտուցիոնալ, համակարգային մեխանիզմ դե ֆակտո գոյություն չունի, չնայած դրա համար ստեղծված տասնյակ կառույցների գոյությանը։ Որոշումների կայացումը չի անցնում վերը նշված փուլերով, այլ տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ կայացվում է որոշում, այնուհետև դրա մասին տեղեկություններով լցվում է քաղաքական օրակարգը, այն դառնում է քննարկումների առարկա, սակայն այդ քննարկումները, հնչած կարծիքները որևէ ազդեցություն չեն ունենում արդեն իսկ կայացված որոշման փոփոխության վրա։ Ամենավառ օրինակը կառավարության կառուցվածքի մասին որոշումն էր, որը Նիկոլ Փաշինյանը կայացրել է շուրջ երկու  ամիս առաջ։ Այս ողջ ընթացքում այն քննարկվել է բոլոր ասպեկտներով, հնչել են տասնյակ՝ հիմնականում քննադատական կարծիքներ տարբեր նախարարությունների լուծարման մասին, սակայն դրանից արդեն իսկ կայացված որոշումը փոփոխության չի ենթարկվել՝ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն, այն, ինչ հայտնի էր դեռ երկու ամիս առաջ։

Պետական կառավարման ամենատարբեր հաստատությունների ու մարմինների գոյության իմաստներից մեկը դրանց միջոցով որոշումների կայացման ընթացքում հակակշիռների մեխանիզմի ստեղծումն է։ Երբ առկա է այդ մեխանիզմը, գրեթե բացառվում է որոշումների ընդունման ժամանակ կամայականության դրսևորումը։ Հակառակ պարագայում բոլոր որոշումներն ունենում են կամայական բնույթ և կախված են լինում այն կայացնողի անձնական, անհատական որակներից, ցանկություններից, տրամադրությունից…

Հենց այդպիսի որոշումներ են ընդունվում այսօր Հայաստանում, այդ բոլոր որոշումների հիմքում Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն են ու կամքը կամ դրա բացակայությունը։ Դրա համար մենք ունենք կառավարության այն կառուցվածքը, որը հղացել է Նիկոլ Փաշինյանը, կառավարության այն ծրագիրը, որը հաճելի է եղել նրա քիմքին, և այն իրականությունը, որում իրեն լավ է զգում վարչապետը։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին վարվում էր Սերժ Սարգսյանը։ Նա հիմա էլ առկա է Հայաստանի պետական կառավարման համակարգում՝ իր ժառանգած կադրերով ու միանձնյա որոշումների կայացման մեխանիզմով, որն այդքան դուր է եկել Նիկոլ Փաշինյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում