Առաջիկայում ԱՄՆ-ն կսկսի Սիրիայից իր ավելի քան երկու հազար զինծառայողների դուրսբերումը։ Փետրվարի 10-ին դա հաստատել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը։
«Խոսքը, հավանաբար, շաբաթների մասին է»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ «ամեն ինչ կախված կլինի Սիրիայում օպերատիվ իրավիճակից»։
Փետրվարի 9-ից քրդական զինված խմբավորումները՝ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի աջակցությամբ, գրոհում են Դեր Զոր նահանգում գտնվող ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը։
«Մենք չենք ցանկանում տեղերում պահել մարդկանց, որոնք մեզ անհրաժեշտ չեն և չգործարկել ակտիվ առաքելության ժամանակ»,-ընդգծել է Վոթելը։
Նրա խոսքով՝ «զինվորներին դուրս բերելն ավելի դյուրին է, քան սարքավորումները», իսկ տվյալ պահին տարածաշրջամ տեղափոխված լրացուցիչ ուժերի աջակցությամբ հենց այդ խնդիրն է լուծվում։