Եմենում ծնված սիամական երկվորյակները, որոնք արտերկրում հրատապ բուժման կարիք ունեին, մահացել են շաբաթ օրը, հաղորդում է Reuters-ը, հղում անելով Եմենի առողջապահության նախարարին:
Եմենի մայրաքաղաք Սանայում երկու շաբաթական սիամական երկվորյակներին՝ Աբդուլ Հալեքին և Աբդուլ Ռահիմին բուժող բժիշկները հայտարարել էին, որ երեխաներին չի կարելի թողնել երկրում, որտեղ ռազմական գործողությունների հետևանքով առողջապահական համակարգը խաթարված է և պնդել էին երկվորյակների օտարերկրյա բուժման անհրաժեշտության մասին:
Երկվորյակների տեղափոխումը անհնար է եղել Սանայի օդանավակայանից քաղաքացիական չվերթերի չեղարկման պատճառով, որը 2015-ից անցել է սաուդցիների վերահսկողության տակ:
Թռիչքուղուց կարող են օգտվել միայն ՄԱԿ-ի քաղաքացիական ինքնաթիռները: