Alphabet հոլդինգին (Google կորպորացիայի սեփականատերը) պատկանող Verily հետազոտական կազմակերպությունը ծրագրավորողներ է փնտրում մարդու շարժը և քաշը մշտադիտարկող տվիչներով հագեցած սպորտային կոշիկների համատեղ ստեղծման համար, հաղորդում է CNBC-ն:
Հեռուստաալիքի նախագծին ծանոթ երեք աղբյուրը հաղորդել են, որ վերջին ամիսներին Verily-ին փակ հանդիպումների ժամանակ ցուցադրել է կոշիկի դիզայնի նախատիպը՝ գործընկերների ներգրավման և հետագայում շուկա մուտք գործելու հույսով:
Նշվում է, որ հայտնի չէ ներկա պահին ծրագիրը գործում է թե ոչ:
CNBC-ը հավելել է, որ Verily-ն աշխատում է առողջության հետ կապված մի շարք նախագծերի վրա, այդ թվում՝ գլյուկոմետրի գործառույթ ունեցող խելացի կոնտակտային լինզաների և ձեռքերի ցնցումը փոխհատուցող կայունացման գործառույթով խելացի գդալների:
Alphabet's Verily has been working on health-tracking shoes to measure movement, weight, and falls. https://t.co/3wzhFK5dhY
— CNBC (@CNBC) February 8, 2019