Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քողարկված մահ բանակում, վտանգավոր նախադեպ. ինչու է լռել ՊՆ-ն

Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ: Էդգար Գրիգորյանը երեք երեխաների հայր էր։ Շատ ավելի արտառոց է այն փաստը, որ ՊՆ-ն երեկ չի հերքել կատարվածը, սակայն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչու է քողարկվել, թաքցվել տեղեկատվությունը։ «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»,- ասված է ՊՆ պարզաբանման մեջ։

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: Ուշագրավ է, որ ՊՆ-ից զատ՝ դեպքի մասին լռություն է պահպանել նաև Քննչական կոմիտեն։ Այս փաստն ինքնին տխուր եզրահանգումների, անգամ՝ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Հայկական բանակում զինվորի մահը՝ անկախ հանգամանքներից, երբեք չի թաքցվել ու դա եղել է իրար հաջորդող բոլոր իշխանությունների կարևոր ձեռքբերումներից մեկը։ Ավելորդ չէ նշել, որ այդ կարևոր առանձնահատկությամբ մեր բանակը տարբերվել է Ադրբեջանի զինված ուժերից, որտեղ մինչև այժմ էլ հստակ պատկեր չկա ոչ առաջնագծում զոհերի և ոչ էլ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինվորների թվի մասին։ Հայկական բանակում ձևավորվել են միանգամայն այլ հարաբերություններ ու մշակույթ։

Նույնիսկ Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմների ժամանակ հանրությունը պաշտոնապես իրազեկվել է զոհերի մասին՝ ինչքան էլ, որ ժողովրդի համար հոգեբանորեն դժվար է եղել տեղեկանալ տասնյակ մահերի, երիտասարդ կյանքերի ընդհատման մասին։ Եթե զինվորը, սպան զոհվել են թշնամու գնդակից, ապա նման դեպքերում հասարակությունը տեղեկացվել է՝ հերոսի հրաժեշտն ըստ արժանվույն կազմակերպելու, նրան արժևորելու նպատակով։ Հայաստանի ՊՆ-ն օպերատիվորեն տեղեկացրել է նաև այն մահերի մասին, որոնք հետևանք են բանակում ձևավորված ոչ կանոնադրային հարաբերությունների։ Այս դեպքերում հասարակության իրազեկվածությունը նպաստել է, որ հնարավորինս նվազեցվեն հանցագործությունների կոծկման դեպքերը։

Մի խոսքով՝ բանակը թափանցիկ է եղել հասարակության համար, ինչի հետևանքով եղել է ժողովրդի կողմից գնահատված ու արժևորված թերևս միակ պետական ինստիտուտը՝ անգամ քրեօլիգարխիայի իշխանության տարիներին, երբ իշխանության մարմինների հեղինակությունը ժողովրդի աչքերում հավասարեցված էր գետնին։ Արտառոց է, որ բանակում զինվորի մահը թաքցվել է հեղափոխությունից հետո, երբ ամենաբարձր մակարդակով հավաստիացվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Արդյո՞ք պաշտոնական վարկածը ճիշտ է ու Էդգար Գրիգորյանը զոհվել է ոչ կանոնադրական հարաբերությունենրի հետևանքով։ Եթե՝ այո, ապա ովքե՞ր են պատասխանատուները և ինչո՞ւ է թաքցվել այս տեղեկությունը։ Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ ազդեցիկ ինչ-որ մարդկանց ձեռնտու չի եղել այս հանցագործության բացահայտումը։ Թեև փաստեր չունենք, բայց կարող ենք ենթադրել, որովհետև մեր բանակում զինծառայող է սպանվել ու մենք իրազեկված չենք դրա մասին։

Ի դեպ, քանի որ զինվորի մահը գաղտնի է պահվել, ապա հասարակությունն իրավունք ունի քննարկել ցանկացած վարկած, համենայն դեպս՝ մինչև այն պահը, քանի բացահայտված չեն այս դեպքի բոլոր մանրամասները։ Ցանկացած դեմոկրատական հասարակությունում զինվորի մահը թաքցնելը կարող է աննախադեպ սկանդալի պատճառ դառնալ՝ հանգեցնելով աղմկոտ պաշտոնանկությունների ու կոնկրետ մարդկանց պատասխանատվության։ Նման մշակույթ պետք է ձևավորվի նաև Հայաստանում։ ՊՆ ու քննչական մարմինների անշնորհքության պատճառով մենք ուշ ենք տեղեկանում կատարվածի մասին և ուշացումով ասում ենք՝ հիշատակդ լույսի մեջ մնա, եղբայր․․․

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում