The National Interest-ի հրապարակումն այն մասին է, որ Սիրիայի տարածքում տեղակայված զենիթային հրթիռների համալիր S-300-ը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Իսրայելի օդուժի համար:
Նշվում է, որ այն Սիրիայում հայտնվել է ոչ շատ վաղուց: Հոդվածի հեղինակի խոսքերով՝ սա պայմանավորված է նրանով, որ ժամանակ է պետք հակաօդային պաշտպանության համակարգի կառավարմանը տիրապետելու համար: Բացի այդ, դա կարող է պայմանավորված լինել ռուսական կողմի զգուշավորությամբ, որը չի շտապում S-300 տեղակայել, որպեսզի չհանգեցնի իրավիճակի սրման:
Ընդգծվում է նաև, որ, թերևս S-300-ի տեղակայման որոշումը հրահրեց Իսրայելի՝ վերջին ռմբակոծությունները: