Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Իրավիճակը ՀԱՊԿ-ում փոխվում է․ Ռուսաստանը թեքվում է Հայաստանի կողմը

Բավական երկար ժամանակ՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի վերջից, որևէ նորություն չկար ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ, ու մինչ օրս էլ պարզ չէ՝ այս կազմակերպության որ երկրի ներկայացուցիչը պիտի նշանակվի այդ պաշտոնում, անդամ պետությունների ղեկավարները համաձայնության հասե՞լ են այս հարցի շուրջ, թե՞ ոչ։ Մինչ այս եղած զարգացումներն ավելի շատ խոսում են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի օգտին, սակայն որոշ ռուսաստանցի փորձագետներ կարծում են, որ Մինսկի հետ լարված հարաբերությունների պատճառով հնարավոր է՝ Մոսկվան աջակցի Հայաստանի, ոչ թե Բելառուսի թեկնածուին։

Հայ-բելառուսական վեճը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարի պաշտոնին հավակնում են Հայաստանը, որի ներկայացուցիչը, համաձայն ռոտացիոն սկզբունքի, այդ պաշտոնում էր նշանակվել 2017 թ․ մայիսին երեք տարի ժամկետով, և Բելառուսը, որը այբբենական կարգով հաջորդն է Հայաստանից հետո։ 2018 թ․ հուլիսի վերջին, երբ Հայաստանի իրավապահ մարմինները 2008 թ․ մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրեցին ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, պաշտոնական Երևանը նախաձեռնեց իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչի ընթացակարգ։ Բայց քանի որ վարչապետ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, նախապես չէր քննարկել գործընկեր պետությունների ղեկավարների հետ Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու որոշումը և չէր համաձայնեցրել այդ հարցը նրանց հետ, դա առաջացրեց թե՛ Մոսկվայի և թե՛ մյուս գործընկերների անթաքույց դժգոհությունը՝ առաջացնելով ճգնաժամ կազմակերպության ներսում և բավական բարդ կացության մեջ դնելով հայկական կողմին։

Խաչատուրովի լիազորությունները պաշտոնապես դադարեցվեցին նոյեմբերի 2-ին, որից հետո վեճը այս խնդրի շուրջ գնալով խորացավ։ Մինսկն ու Աստանան, օգտվելով ստեղծված իրավիճակից, առաջ քաշեցին Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը՝ հայտարարելով, թե ըստ ռոտացիոն սկզբունքի՝ Բելառուսի ներկայացուցիչը պիտի նշանակվի այդ պաշտոնում, քանի որ եթե կրկին Հայաստանի ներկայացուցիչը դառնա գլխավոր քարտուղար՝ մնացած մեկուկես տարվա ընթացքում չի հասցնի արդյունավետ աշխատել։ Հայկական կողմն էլ իր հերթին պնդում էր, որ այդ պաշտոնը մինչև 2020 թ․ մայիս պատկանում է Հայաստանին։ Ճգնաժամը խորացավ և քաղաքական լուրջ երանգներ ստացավ ոչ միայն այն պատճառով, որ Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարներն իրենց մտերիմ բարեկամին ու դաշնակցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին թույլ տվեցին միջամտել հարցին ու այս հարթակն էլ օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու, Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը խոչընդոտելու համար, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունն իրականում չունի համապատասխան մեխանիզմներ, նորմեր, որոնք թույլ կտան իրավական դաշտում լուծել նոր գլխավոր քարտուղարի հարցը՝ նրա լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում։ Ռուսաստանը, կարծես, չեզոք դիրք էր գրավել Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև ու փորձում էր նպաստել փոխհամաձայնության կայացմանը։

Փաշինյանի արժանապատիվ նահանջը

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացան ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերը, որոնց մասնակցում էին նաև Փաշինյանն ու Լուկաշենկոն, ու ինչպես հետո հայտնի դարձավ՝ Բելառուսի նախագահն այդ օրը ներողություն էր խնդրել Փաշինյանից գլխավոր քարտուղարի հարցի շուրջ վեճի ու տարբեր առիթներով նրա հասցեին արած հայտարարությունների համար։ Հետո, սակայն, երբ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու Փաշինյանի գլխավորած դաշինքը հաղթեց, իսկ դա նշանակում էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին պարտվելու դեպքում Փաշինյանն այլևս ներքաղաքական այնպիսի վնաս չի կրի, ինչպիսին որ կարող էր ստանալ նախընտրական շրջանում, իրադարձություններն աստիճանաբար սկսեցին զարգանալ ի վնաս Հայաստանի։ Նախ, նկատելիորեն փոխվեց Փաշինյանի տոնայնությունը, ըստ էության՝ իր համար հնարավորություն ստեղծելով արժանապատիվ նահանջի համար։ Իր մի քանի մեկնաբանություններում նա շեշտեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, այն երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական նշանակություն ունի։ Հայաստանի համար ամենակարևորը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է:

«Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց Փաշինյանը։

Հայկական կողմն առայժմ չի ընդունել Զասին

Ավելի ուշ պարզվեց, որ կա Բելառուսի թեկնածուին երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որը Բելառուսի նախագահը ստորագրել է դեկտեմբերի 21-ին։ Հետո այն ստորագրել է նաև Տաջիկստանի նախագահը։ ՀԱՊԿ-ի քարտուղարության մամուլի խոսնակն էլ իր հերթին հայտարարեց, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին փաստաթուղթը պետք է ստորագրեն բոլոր անդամ պետությունների ղեկավարները, սակայն ստորագրման ժամկետներն անորոշ են։ Իսկ Ստանիսլավ Զասը, որպես գլխավոր քարտուղարի թեկնածու, սկսեց հանդիպումներ անցկացնել անդամ երկրների ղեկավարների հետ։ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ Զասը այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան, և այս երկրների ղեկավարները հավանություն են տվել նրա թեկնածությանը։ Հայաստանի վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ փուլում նպատակահարմար չի համարում Զասի հետ հանդիպումը։

Այս շաբաթ Ստանիսլավ Զասը կրկին անդրադարձել է այս հարցին՝ բելառուսցի լրագրողներին ասելով, թե Հայաստանի վարչապետը դեռ չի պատասխանել հանդիպելու իր առաջարկին։ Մինչդեռ մնացած անդամ պետություններն իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին։ Ավելին, Բելառուսի ներկայացուցիչը նույնիսկ ակնարկել է, թե ՀԱՊԿ կանոնադրությունը թույլ է տալիս նաև «սահմանափակ կազմով որոշումներ կայացնել», ասել է, թե մնացած անդամ երկրները կարող են առանց Հայաստանի հաստատել Զասին այդ պաշտոնում։ Սակայն այս մեթոդը, նրա խոսքերով, անընդունելի է, և ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է կոնսենսուսի վրա հիմնված որոշում։

Ի՞նչ որոշում կկայացնեն իմաստուն առաջնորդները

Փետրվարի 6-ին՝ Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում, խնդրին անդրադարձել է նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ ասելով, թե «ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն ու փորձված մարդիկ են և ճիշտ որոշում կկայացնեն» գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ։

Բայց ի՞նչ «իմաստուն» որոշման մասին է խոսքը։ Մի՞թե Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարի պաշտոնում իր ներկայացուցչին վերանշանակելու հնարավորությունները։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/466/44/4664477.jpg

Մոսկվան թեքվում է Հայաստանի կողմը

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով՝ Հայաստանը պահպանում է իր շանսերը, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրավիճակը փոխվել է Հայաստանի օգտին։ Ռուսաստանցի փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ըստ ամենայնի՝ Ռուսաստանը, որի խոսքը, ամենայն հավանականությամբ, վճռական է լինելու այս վեճում, դեռ չգիտի՝ ում օգտին որոշում կայացնի։ Բայց քանի որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները բարելավվել են, իսկ ռուս-բելառուսական հարաբերությունները՝ նկատելիորեն վատթարացել, չի բացառվում, որ Մոսկվան ի վերջո որոշում կայացնի Հայաստանի օգտին։

«Դժվար է կանխագուշակել, քանի որ կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել որոշման վրա։ Ես կասեի՝ որոշումը վաղուց կայացված կլիներ Բելառուսի օգտին, բայց քանի որ որոշակի լարվածություն առաջացավ Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններում, իսկ մյուս կողմից Հայաստանը, կարծես թե, Սու-30 կործանիչներ է գնում Ռուսաստանից, հետևաբար Ռուսաստանի դիրքորոշումը թեքվում է Հայաստանի կողմը։ Բայց վերջնական որոշումը հավանաբար կձգձգվի, քանի որ ցանկություն չկա այն ընդունելու։ Ես կարող եմ միայն ենթադրություններ անել, քանի որ կարծում եմ՝ մինչև վերջնական որոշման կայացումը որևէ կոնկրետ մեկնաբանություն չի լինի»,- մեկնաբանեց Խրամչիխինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում