Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի վերադարձի ժամանակը․ «Արսենալի» կազմում փոփոխություններ կլինեն

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում այսօր Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի «Հանդերսիֆիլդին»: Վերջինս 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը և միայն տեսական հնարավորություններ է պահպանում անգլիական բարձրագույն լիգայում իր տեղը պահպանելու: Ունայ Էմերիի գլխավորած թիմը շարունակում է պայքարը լավագույն քառյակում տեղ ունենալու համար, որը հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում:

25-րդ տուրում ցույց տալով բավական թույլ ֆուտբոլը «Արսենալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Սիթիին» 4-րդ հորիզոնականից նահանջելով 6-րդ հորիզոնական: Լոնդոնյան թիմն այս պահին ունի 47 միավոր: 5-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 48, իսկ 4-րդ տեղում գտնվող «Չելսին»՝ 50 միավոր: Սպասվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման համեմատ Էմերին որոշակի փոփոխությունների կգնա: Մասնավորապես, նախորդ խաղում «Արսենալի» պաշտպանական քառյակը կազմել էին Մոնրեալը, Կոսելնին, Մուստաֆին և Լիխշտայները: Ըստ վերլուծաբանների այսօր պաշտպանության եզրերում կխաղան Բելերնն ու Լիխշտայներն, իսկ կենտրոնում Մուստաֆին և Կոլաշինացը: Կիսապաշտպանությունում էլ հանդես կգան Կոլաշինացը, Տորեյրան, Գենդուզին և Ջական: Նախորդ հանդիպման համեմատ հիմնական կազմում չի լինի Իվոբին, ում կոպիտ սխալի հետևանքով «Մանչեսթեր Սիթին» բացել էր հաշիվը:

Ինչպես նախորդ խաղում, այդպես էլ այսօր «Արսենալի» հարձակվողական բռունցքը կկազմեն Օբամեյանգն ու Լակազետը: Բրիտանական պարբերականների համոզմամբ այսօր «Արսենալի» հայտացուցակում կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածիքց ապաքինվելուց հետո «Արսենալի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել էր «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը: Սպասվում է, որ այսօր Էմերին երկրորդ կեսում Մխիթարյանին հնարավորություն կտա խաղալու: Այսօր «Արսենալը» լուրջ խնդիրներ ունի հատկապես կիսապաշտպանությունում և պաշտպանությունում: Կարելի է փաստել, որ Մխիթարյանի չխաղալու պայմաններում «Արսենալի» գրոհները անհամեմատ ավելի դադնդաղել են և կորցրել սրությունը: «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Էմերին 65-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց «Բարսելոնայից» վերջին պահին տեղափոխված Դենիս Սուարեսին: Եվ ահա բրիտանական մամուլը խիստ քննադատության է ենթարկել Էմերիին նշելով, որ չէր կարելի մեկ երկու օր առաջ թիմի միացած ֆուտբոլիստին վստահել նման պատասխանատու հանդիպմանը: Ըստ կանխատեսումների՝ հնարավոր է, որ Սուարեսն այսօր չլինի «Արսենալի» հայտացուցակում: Բուքմեյքերներն առաջիկ խաղում ֆավորիտ են համարում Էմերիի թիմին: Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1․75 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 4․1, իսկ «Հանդերսֆիլիդի» հաղթանակը՝ 5․45 գործակցով:

4-րդ հորիզոնականի համար պայքարում «Արսենալի» հիմնական մրցակիցներից «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր մրցելու է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմի» հետ և մեծ է հավանականությունը, որ Օլե Գունար Սուլշերի ֆուտբոլիստները հերթական հաղթանակը կտանեն: Ինչ վերաբերվում է «Չելսիին» ապա վերջին 26-րդ տուրի կենտրոնական խաղում վաղը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումը կայանալու է Մանչեսթերում ուստի բուքմեյքերներն ավելի հավանական են համարում դաշտի տերերի հաղթանակը:

Ինչևէ «Հանդեսֆիլդ»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում