Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսխորհրդի անվան թատրոնի հայտնի դերասան Սերգեյ Յուրսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Յուրսկին 83 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։
«Այսօր վաղ առավոտյան վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրևիչ Յուրսկին»,-հայտնել է Մոսխորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նա խաղացել է «Կորոլյով», «Նպատակի ընտրություն», «Փնտրե՛ք կնոջը», «Սերը և աղավնիները», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և մի շարք այլ ֆիլմերում։