Ռուս ծրագրավորող և միլիարդատեր Պավել Դուրովը մտադիր է մարտ ամսին թողարկել սեփական Gram կրիպտոարժույթը։ Տարվա ավարտին նրա կարողությունը կարող է կազմել 29,5 մլրդ դոլար։
«Դուրովի կրիպտոարժույթի թիրախային արժեքը 2019թ․ ավարտին գնահատվում է մեկ Gram-ի դիմաց 5,9 դոլար։ Դուրովի ողջ կրիպտոարժույթի կապիտալիզացիան պետք է կազմի 29,5 մլրդ դոլար»,- հաղորդում է The Bell-ը՝ հղում կատարելով HASH Crypto Investment Bank-ի հաշվետվությանը։