Կոմայի մեջ գտնվող «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը թոքերի բորբոքում է տանում: Այդ մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:
Լեգենդար ավտոարշավորդի մենեջերը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: Հիշեցնենք` երկու շաբաթ առաջ բժիշկները սկսել են աշխատել Միխայելին կոմայից դուրս բերելու ուղղությամբ:
Համբուրգի հիվանդանոցի պրոֆեսոր Հայնցպետեր Մոեկեն նշել է, որ կոմայում գտնվող հիվանդների մոտ երբեմն թոքերի բորբոքում է զարգանում, քանի որ թոքերի արհեստական աշխատանքը խոչընդոտում է պաշտպանական ռեակցիային: