Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն պատասխանել է Իսպանիայի առաջնության մրցավարության մասին հարցերին: Արգենտինացի մասնագետը նշել է, որ մրցավարները շատ բարդ աշխատանք են կատարում:
«Համաձայն եմ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ` Իսպանիայում մրցավարները շատ բարդ աշխատանք են կատարում: Ես այլ առաջնություններում աշխատանքի մեծ փորձ չունեմ և չեմ կարող զուգահեռներ անցկացնել: Կարծում եմ` մրցավարները կարող են սխալվել ինչպես Պրեմիեր Լիգայում, այնպես էլ այստեղ կամ որևէ այլ առաջնությունում»,- ասել է Մարտինոն:
Ավելի վաղ Անչելոտին հայտարարել է, որ Անգլիայում մրցավարներն ավելի հեշտ են իրականացնում իրենց աշխատանքը, քան Իտալիայում կամ Իսպանիայում:








































