Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում». Ստեփանակերտն արձագանքում է Սամվել Բաբայանի հնարավոր առաջադրմանը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ նախատեսում է մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: «Ես ոչ թե ցանկություն ունեմ նախագահի թեկնածու առաջադրվելու, այլ ինձ պարտադրում են, որ մասնակցեմ»,- ասել է Բաբայանը և նշել, որ նախատեսում է այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով: Սամվել Բաբայանի առաջադրման խոչընդոտը, հիշեցնենք, կարող է լինել վերջին տասը տարիների ընթացքում նրա՝ Արցախում չբնակվելը։ Սա Սահմանադրությամբ արգելում է վերջինիս առաջադրվել որպես նախագահի թեկնածու։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ամեն ինչ պետք է արվի նախևառաջ օրենքի սահմաններում. «Սա պարտադիր պայման է բոլորի համար։ Մնացած բաները պետք է հենց օրենքից բխեն, հենց այս հրամայականից»։

Բաբայանը նշեց՝ հարցն իրավական հարթության մեջ է. «Պետք է բոլոր տեսակետներից նայենք, տեսնենք, թե ինչպես է հնարավոր։ Սա զուտ իրավական խնդիր է, քաղաքականացնել պետք չէ։ Իրավաբանները, այդ ոլորտի մասնագետները պետք է նայեն ու իրենց կարծիքը հայտնեն։ Եթե օրենքով հնարավոր է՝ թող կարգավորվի»։

Արդյոք պաշտոնական Ստեփանակերտը Բաբայանի հնարավոր առաջադրման հետ կապված ունի՞ մտահոգություններ՝ հարցին ի պատասխան Դավիթ Բաբայանն ասաց. «Եթե ինչ-որ մի քայլ, մի գործունեություն օրենքի սահմաններում է, ի՞նչ մտահոգություններ պետք է լինեն։ Պետք է ամեն ինչ անել, որ օրենքը պահպանվի, երբ օրենքը չի պահպանվում, խախտվում է օրենքը, այդ ժամանակ մտահոգություն կհայտնենք, այլ տարբերակ չկա։ Անկախ նրանից՝ քաղաքական գործընթաց է, հասարակական, թե այլ՝ մտահոգություն չի լինի, կարևորը օրենքի հարցն է, օրենքի պահպանությունը»։

Ո՞ւմ է պաշտպանելու նախագահ Սահակյանը 2020 թվականին կայանալիք ընտրություններում՝ հարցին ի պատասխան Դավիթ Բաբայանը ասաց. «Կան մարդիկ, ովքեր, գիտեք, ասել են՝ կարող են մասնակցել այդ ընտրություններին։ Սա ամեն մարդու իրավունքն է, եթե օրենքին չի հակասում. իսկ թե ով կընտրվի՝ որոշելու է Արցախի Հանրապետության քաղաքացին իր քվեով»։

Շարունակելով իր միտքը՝ Դավիթ Բաբայանն ընդգծեց. «Բակո Սահակյանը չի կարող առաջադրվել, մնացածն արդեն քաղաքացիների որոշելիքն է, դա փակ գաղտնի քվեարկություն է»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք Սահակյանը քաղաքացիներին կոչ կանի՞ ընտրելու որևէ թեկնածուի՝ շեշտելով, որ այդ անձը կարող է շարունակել իր գործունեությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Վաղաժամ է այդ մասին խոսել։ Գործընթացն իհարկե բաց է լինելու, բայց թեկնածուների հետ կապված՝ ամեն մարդ ինքն է որոշում։ Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, որևէ մեկի համար արտոնյալ պայմաններ չեն լինելու։ Արցախը հայտնի է ընտրությունների անցկացման բարձր մակարդակով, այստեղ խախտումներ չեն եղել, հետևաբար մենք պետք է այս ոճը պահենք։ Գործող նախագահը Արցախի Հանրապետության Սահմանադրության երաշխավորն է, շահերի պաշտպանը, և այդ տեսանկյունից պետք է դիտարկենք նրա դերակատարությունը գալիք ընտրություններում»,-եզրափակեց նա։

Ի դեպ՝ առաջիկա նախագահական ընտրություններին անդրադարձել է նաև Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և նա այլընտրանք չունի։

Թե ով կլինի Արցախի հաջորդ նախագահը՝ դժվար է ասել։ Համենայնդեպս, այս պահի դրությամբ՝ արցախցիների համար հստակ ֆավորիտներ չկան։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն ասաց. «Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին՝ մանավանդ նրանք, ովքեր մեծ ներդրում ունեն Ղարաբաղյան շարժման մեջ, Արցախի պետության ստեղծման, բանակի ձևավորման ու հաղթանակների մեջ։ Ուստի ես ամեն մի մարդու մասնակցության իրավունքը ողջունում եմ, չնայած որ կոնկրետ Սամվել Բաբայանի դեպքում մեր Սահմանադրությամբ արգելքներ կան։ Առաջիկայում պարզ կդառնա, թե խնդիրն ինչ լուծում կստանա»։

Մեր զրուցակիցը նաև չի կարծում, թե մասնակցության համար ստորագրահավաք սկսելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Արցախում, բայց և վստահ չէ, որ դա հնարավոր կլինի անել մարտ ամսին, երբ դեռ նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել: «Ի դեպ, նախընտրական պայքարը միայն այս երկու թեկնածուներով հնարավոր է և չսահմանափակվի, կարող է առաջիկայում ի հայտ գա այլ թեկնածու, ում ժողովուրդն ավելի շատ կհամակրի։ Անձամբ ես առայժմ նախապատվություն չունեմ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում