Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախագահական Լուսապսակի շքանշանով Է պարգեւատրել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Այդ մասին հաղորդել է РИА НОВОСТИ-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի վարչակազմի մամլո ծառայությունը:
Սիմոնսի եւ Սաակաշվիլիի հանդիպումը տեղի Է ունեցել հինգշաբթի օրը՝ Վրաստանի նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում: