Մադրիդի Ռեալի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն 12 ամիս պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության համար Իսպանիայում: Ինչպես հաղորդում է AS-ն, պորտուգալացի մարզիչը 2.2 միլիոն եվրո տուգանք է վճարելու:
Իսպանիայի հարկային մարմինները պորտուգալացի մասնագետին մեղադրել են Մադրիդի «Ռեալը» ղեկավարելու ընթացքում Իսպանիայի ֆինանսների նախարարությունից Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով իմիջի իրավունքներից եկամուտները թաքցնելու մեջ:
2011թ.-ին նա չի վճարել 1.6 մլն եվրո, իսկ 2012թ.-ին՝ 1.7: Յուրաքանչյուր իրավախախտման համար նա պետք է ազատազրկվեր 6 ամսով, սակայն իսպանական օրենսդրության համաձայն, երկու տարուց ցածր պատժաչափը հարկերից խուսափելու համար պայմանական է համարվում: