Իսրայելը սահմանափակել է թուրք զբոսաշրջիկների տարվա ընթացքում մեկ անգամից ավել մուտքը Երուսաղեմ:
Երուսաղեմ շրջագայություններ կազմակերպող Burak կազմակերպության ղեկավար Ադեմ Ենիհայաթը Sabah պարբերականին հաղորդել է, որ Իսրայելը սահմանափակել է սուրբ քաղաք այցելող թուրքերի բազմակի մուտքը և պահանջել, որ 18 տարեկանից ցածր տարիք ունեցող անձինք լինեն ծնողների ուղեկցությամբ: Իսրայելը նաև արգելել է Ալ-Ակսա մզկիթում թուրքական դրոշի ծածանումը:
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են անցյալ տարվա մայիսին, երբ Անկարան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին և արտաքսել Թուրքիայում Իսրայելի դեսպանին՝ ի պատասխան իսրայելական անվտանգության ուժերի կողմից Երուսաղեմում ԱՄՆ նոր դեսպանատան բացման դեմ բողոքող պաղեստինցիների սպանության: