Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փաշինյանն ու Ալիևը փորձում են հասկանալ, թե ինչ ծրագրեր ու ձգտումներ ունի Մոսկվան

Դուշանբեում նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին «ոչ պաշտոնական» շփումից հետո սկսված հայ-ադրբեջանական ջերմացման փուլը կարծես թե մոտենում է ավարտին։ Փարիզում և Դավոսում նախորդ ամիս տեղի ունեցած հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը սկսել են ավելի հստակ խոսել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի համար սկզբունքային հարցերի մասին՝ անդրադառնալով բանակցություններում Արցախի իշխանությունների մասնակցության, Արցախի կարգավիճակի և փոխզիջումների հետ կապված հարցերին։ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ բանակցային պրոցեսում Հայաստանի համար ամենաառաջնային հարցերը շարունակում են մնալ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հստակեցրեց, որ Հայաստանը չի պատրաստվում նույնիսկ քննարկել հիմնախնդրի կարգավորման, այսպես կոչված՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, իսկ հետո Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի խոսելու փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին՝ պատրա՞ստ է փոխզիջումների, թե՞ ոչ։

«Ինչո՞ւ են բոլորը մեզ հարցնում՝ մենք պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցին պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք։ Իսկ ինչո՞ւ որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Ես մի քանի անգամ Ազգային ժողովի ամբիոնից և հրապարակային ասել եմ՝ մենք այդ հարցին՝ փոխզիջումների պատրա՞ստ ենք, թե՞ ոչ, չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Այս հայտարարությանը շատ արագ արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հայտարարելով, թե «դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների անկյունաքարը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։

– Պարոն Դուբնով, Երևանի և Բաքվի միջև հռետորաբանության այս կոշտացունը ինչո՞վ եք բացատրում։

– Ես չէի ասի, թե սա հռետորաբանության կոշտացում է։ Ընդհակառակը, Փաշինյանի այդ հայտարարությունն, ինձ թվում է, Հայաստանի ներքաղաքական բանավեճի, դիսկուրսի մի մասն է, որովհետև Հայաստանի ղեկավարությունը խնդիր ունի փարատելու այն կասկածները, թե Հայաստանն ու Ադրբեջանը հանրությունից թաքուն հակամարտության կարգավորման ինչ-որ ծրագիր են նախապատրաստում և այլն, և այլն։ Նման խնդիր ունի նաև Ադրբեջանի ղեկավարությունը։ Ադրբեջանում էլ այսօր ակտիվ քննարկում են այսպես կոչված՝ «Լավրովի պլանը»։ Ինձ թվում է՝ հայկական և ադրբեջանական կողմերի վերջին հայտարարությունները հենց այս խոսակցությունների համատեքստում են։ Ըստ իս՝ Փաշինյանը փորձում է գործընթացի կառավարումն իր ձեռքը վերցնել, որովհետև պետք է ինչ-որ կերպ պատասխանել բոլոր այդ ենթադրություններին, «դավադրության» տեսություններին, և նա փորձում է փոխել թեզերն ու վերջ դնել իր համար շատ վտանգավոր քննարկումներին։ Հիմա նա սլաքներն ուղղում է Ադրբեջանի վրա՝ ասելով, որ այդ հարցին ադրբեջանական կողմը պիտի պատասխանի։ Իսկ Ադրբեջանն էլ, ըստ էության, պատասխանելու բան չունի։

Չեմ կարծում, թե Դավոսում տեղի ունեցած հանդիպմանը Փաշինյանին ու Ալիևին հաջողվել է մեկուկես ժամվա ընթացքում ինչ-որ լուրջ որոշում կայացնել: Կարծում եմ՝ Փաշինյանն ու Ալիևն այսօր կարող են քննարկել միայն զուտ փիլիսոփայական, համակարգաստեղծ հարցեր՝ առանց որևէ կոնկրետության։ Օրինակ՝ նվազագույնի հասցնել բռնությունները շփման գծում, նվազագույնի հասցնել 2016 թ․ ապրիլյան բախումների կրկնման ռիսկերը, ինչն այսօր չի մտնում կողմերից որևէ մեկի ծրագրերի մեջ։

Կողմերը կարող էին խոսել նաև ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայի ձգտումների և դրա շուրջ ընդհանուր ըմբռնում ձևավորելու մասին։ Հարկավոր է ինչ-որ կերպ հասկանալ կողմերից յուրաքանչյուրի վերաբերմունքը Մոսկվային և Մոսկվայի առաջարկներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ Փաշինյանին ակնհայտորեն հետաքրքիր է, թե ինչ է դրա մասին մտածում Ալիևը, իսկ Ալիևին հետաքրքիր է, թե ինչ է դրա մասին մտածում Փաշինյանը։ Եվ նրանք ունեն զրուցելու թեմաներ՝ առանց ռուս, ֆրանսիացի կամ ամերիկացի միջնորդների մասնակցության։ Ու կարող են ուրախանալ, որ վերջապես նորմալ խոսում են՝ դեմ առ դեմ, առանց միջնորդների։ Իսկ կոնկրետ ինչի՞ մասին են խոսել՝ առայժմ պարզ չէ։ Կարելի է ենթադրել, որ քննարկումները հիմնականում վերաբերում են լարվածության թուլացմանը։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանում և հատկապես Հայաստանում կան քաղաքական որոշակի խմբեր, որոնք այնքան էլ ոգևորված չեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ղարաբաղյան թեմայի քննարկումների աշխուժացման մեջ։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Փաշինյանն արձագանքում է այդ խմբերի գոյությանն ու նրանց ակտիվացմանը՝ հատկապես Դավոսից հետո։

– Որոշ փորձագետների կարծիքով՝ չմիջնորդավորված, ոչ պաշտոնական հանդիպումները, շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կարող է նույնիսկ բացասաբար ազդել կարգավորման գործընթացի վրա։

– Գիտեք, միջնորդների նախաձեռնությունները միշտ ավարտվում են երկու երկրների ղեկավարների ֆորմալ հանդիպումներով, որոնք որևէ արդյունք չեն տալիս։ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք հենց այդպես էլ լինում էր։ Իսկ Հայաստանի նոր իշխանությունների պարագայում դեռ չգիտենք՝ պաշտոնական բանակցություններն ինչով կավարտվեն։ Այդուհանդերձ, դիվանագիտության բազմադարյա փորձը ցույց է տալիս, որ ոչ պաշտոնական բանակցությունները միշտ շատ ավելի հետաքրքիր են։ Ուստի չեմ կարծում, թե Մինսկի խմբի միջնորդները շատ են վրդովված կամ անհանգստացած են այն փաստից, որ հանդիպումները տեղի են ունենում առանց իրենց մասնակցության։ Կրկին պիտի ասեմ, որ անհանգստացած են Հայաստանի նոր ղեկավարության ընդդիմախոսները, քանի որ թե՛ իրենք, թե՛ միջնորդները և թե՛ ավելի լայն հանրությունը զրկված են տեղեկությունից այն մասին, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպումների ընթացքում։ Մի կողմից սա նրանց անհանգստություն է պատճառում, մյուս կողմից էլ՝ հնարավորություն է տալիս քննադատելու կառավարությանը։

– Նկատի ունեք այն տեսակետը, որ հիմնախնդիրը, ինչպես իրենք միջնորդներն են հաճախ կրկնում, ի վերջո պիտի լուծեն հակամարտության կողմե՞րը, ոչ թե միջնորդ երկրները կամ միջազգային կազմակերպությունները։ Կողմերը պիտի կարողանան հասնել համաձայնության։ Իսկ միջնորդների, առաջին հերթին Մոսկվայի համար Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու գլխավոր լծակներից մեկն է։ Բայց Դուք տեսնո՞ւմ եք Փաշինյանի ու Ալիևի կողմից ձգտում՝ հասնելու որևէ արդյունքի։ Փաշինյանն ասում է, որ իրենք պարզապես շփվել են, քննարկել են ընդհանուր հարցեր, բանակցությունների պատմությունը և այլն։

– Կարծում եմ, որ քերականական կամ լեզվաբանական իմաստով Փաշինյանն իրավունք ունի նման բան ասելու, քանի որ իրենք առայժմ չեն կարող որևէ առարկայական հարց քննարկել։ Կրկնում եմ՝ կա երկու հիմնարար հանգամանք։ Մեկը պատերազմի վերսկսման ռիսկերը նվազագույնի հասցնելն է, մյուսը՝ փորձել հասկանալ միմյանց դիրքորոշումը հակամարտության կարգավորման հնարավոր ծրագրերին: Եվ եթե Փարիզն ու Վաշինգտոնը առանձնակի ակտիվություն չեն դրսևորում այս հարցում, ապա Մոսկվան, ըստ իս, կարող էր Սերժ Սարգսյանի առջև դնել 5 շրջանները հանձնելու այն գաղափարը, որի մասին վերջերս խոսեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Բայց ինձ համար պարզ չէ, թե ինչ կարող է Մոսկվան առաջարկել Բաքվին ու Երևանին, երբ նրանք նստած են նույն սեղանի շուրջ։ Կարելի է ինչ-որ տեղ շահագրգռել Երևանին, որ մենք խաղաղապահներ կտեղակայենք Ղարաբաղում ու վերջ, դուք ձեզ շատ անվտանգ կզգաք, ու պատերազմի վերսկսման որևէ վտանգ չի լինի, իսկ հետո կարելի է մտածել նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Նույն ձևով կարելի է ակնարկել նաև Ադրբեջանին, որ եթե համաձայնեք մեր խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում, ապա հեռանկար կունենաք ղարաբաղյան հարցը ձեր օգտին լուծելու։ Ամեն ինչ հիանալի է, երբ խոսում եք կողմերի հետ առանձին-առանձին։ Բայց երբ նրանք նստած են մեկ սեղանի շուրջ, դա վերածվում է մեքենայացված ապարատներով խաղի, որը լինելու է ոչ թե զրոյական, այլ բացասական գումարով խաղ այն սկսողի համար։ Ուստի այս տեսանկյունից «Լավրովի պլանն» ինձ համար հասկանալի չէ։ Ու հենց դրա պատճառով էլ Փաշինյանն ու Ալիևը ուզում են իմանալ, թե իրենցից յուրաքանչյուրը ինչ է մտածում ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայի հնարավոր նախաձեռնությունների մասին։ Չեմ ասում, թե նրանք փորձում են ընդհանուր դիրքորոշում մշակել, ձևավորել այդ հարցի կապակցությամբ, բայց ամեն դեպքում այդ հարցը հետաքրքիր է նրանց համար։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Մոսկվային, այլև մյուս միջնորդներին։ Երկու երկրների առաջնորդները երկար տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեն դեմ առ դեմ զրուցելու և հասկանալու միմյանց դիրքորոշումները, ինչը չկար նախկինում։ Ու պետք է խոստովանել, որ միջնորդները շատ չեն նպաստել նման շփումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում