Մոսկվան հուսով Է, որ Իրանի հետ «վեցյակի» բանակցությունները կվերսկսվեն դեկտեմբերի սկզբին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հուսով եմ, որ իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն: Համենայն դեպս այժմ քննարկվում են կոնկրետ ամսաթվեր, մասնավորապես, դեկտեմբերի սկիզբը»,-ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ Իրանի նախագահների՝ նախօրյակին Բաքվում կայացած հանդիպումը հաստատեց այն ըմբռնումը, որ Իրանի հետ Ռուսաստանի գործընկերությունը բացարձակ օբյեկտիվ բնույթ է կրում: «Իրանը մեր հարեւանն Է, մենք ցանկանում ենք բարեկամություն անել, մենք ցանկանում ենք զարգացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը»,-հավելել Է Լավրովը: