Լուրեր
ՊԵԿ-ը գտել է խնդրի լուծումը․ կոկորդիլոսի ձուն Հայաստան կներկրվի թռչնի կոդով
  • 18:45
  • 2019-02-04
  • Դիտումներ՝ *

«Նախ ասեմ, որ ՊԵԿ-ն արդեն պարզել է, մեր հարցերն արդեն լուծել են։ ՊԵԿ-ի հետ խնդիրն այն էր, որ, քանի որ կոկորդիլոսը երկկենցաղ կենդանի է, չկա նման կոդ երկկենցաղ կենդանիների համար․ կա կամ թռչուններ, կամ կենդանիներ։ Եվրասիական գոտում նման տեսակի կենդանիներ գոյություն չունեն և պարզ է՝ օրենսդրությունը չի նախատեսում դրա հետ կապված հարցեր։ Ուղղակի մենք խնդրել էինք իրենց, որ այդ ամենը ճշտեն, ու նրանք արդեն մեզ տվել են դրական պատասխան։ Հիմա արդեն, երբ մենք պատրաստ լինենք ներկրելու, նրանք ունեն ցանկ, համաձայն որի՝ մենք կներկայացնենք փաստաթղթեր ու կկարողանանք ներմուծել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արմոն» ընկերության հիմնադիր տնօրեն Խաչատուր Սարգսյանը։

Այսինքն՝ կոկորդիլոսի ձվերն անցնելու են թռչունների կոդի տա՞կ «Առաջին լրատվական»-ի հարցին Խաչատուր Սարգսյանը պատասխանեց․ «Համարյա»։

«Ես հիմա կբացատրեմ։ Բոլորը խոսում են կոկորդիլոսի մասին, բացի մեզնից։ Այն կոչվում է «Ապշանքի էկո այգի», որովհետև ստեղծվելու է այնպիսի այգի, որ բոլորը մտնեն ու ապշեն։ Այսօր մենք ունեն մոտ երեսունմեկ ենթակառուցվածք, որ պետք է տեղադրվի այգու մեջ։ Կոկորդիլոսը հանդիսանում է դրանցից մեկը։ Այսինքն՝ հիմնական նպատակը կոկորդիլոսը չէ, բայց երեսունն ավելի հեշտ է իրականացնել, քան կոկորդիլոսը, որովհետև այն շատ ռիսկային է ու պահանջում է ավելի շատ ու երկարաժամկետ ներդրումներ։ Իսկ ինչ են իրենցից ներկայացնում այդ ենթաբաժինները։ Մենք վերցրել ենք բոլոր այն ենթաբաժինները, որոնց մասով մայրաքաղաքում մենք ունենք պրոբլեմ, որ մարդիկ բողոքում են։ Այսինքն՝ չկա հանգստյան գոտի, չկա երեխանների համար զվարճանքի գոտի, չկան հեծանիվի արահետներ, չկա ընտանի կենդանիների զբաղեցնելու տեղ։ Հայաստանում մենք չունենք նաև ալիքային լողավազան․ դա այն է, երբ ստեղծում ենք ծովի ափ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *