Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրեն Հիսուս Քրիստոսի հետ է համեմատել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես աշխատավոր եմ Հիսուսի նման, Քրիստոս-Փրկիչ, խորը քրիստոնյա՝ քրիստոնիայի սրտից դեպի մեր աստված»,- հայտարարել է Մադուրոն:
Նա նաև կոչ է արել զինվորականներին՝ բարձրացնել իրենց պատրաստվածությունը երկրին սպառնացող վտանգին ընդառաջ և հավելել, որ Վենեսուելան պատրաստ է ամեն քայլի իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հաստատել է, որ զինվորականներին Վենեսուելա ուղարկելը «հնարավոր տարբերակներից» մեկն է համարում: