Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ղարաբաղի հարցից ավելի դժվար է իշխանության հարցը

Եթե Ղարաբաղի խնդրում գերտերությունների շահերի ու Ալիևի մաքսիմալիզմի շնորհիվ նրան հաջողվում է խուսանավել լուծումներից, ապա ներքաղաքական կյանքում դա անելն առավել բարդ է, և Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է լուծի ՀՀԿ ներսում եղած հիերարխիկ խնդիրները, թե ով ումից հետո է և ինչ առաքելությամբ ու լիազորություններով:

Ի դեպ, նաև երևի թե հենց այս պատճառով է, որ Սարգսյանը կխուսափի արտահերթ ընտրություններից, որովհետև նա երևի թե հերթականի ընթացքում անգամ հազիվ հասցնի լուծել այդ խնդիրներն ու, այսպես ասած, դասավորել իշխանական թիմն այնպես, որ և՛ ոչխարները անվնաս լինեն, և՛ գայլերը կուշտ: Իսկ ՀՀԿ-ում կան, պայմանականորեն ասած, ոչխարներ ու գայլեր: Ոչխարները, իհարկե կրկնում եմ՝ պայմանական բաժանմամբ, այսպես ասած ինտելեկտուալ թևն է՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որոնք փորձում են նորովի երևալ, քրեական չերևալ, թաղային չերևալ, կիրթ երևալ, հանդուրժող երևալ և այլն: Գայլերը, կրկին պայմանական բաժանմամբ, ՀՀԿ ավանդական, սովորական, մեզ տարիներ շարունակ ծանոթ թևն է, որն իշխանության է ձգտում, որի համար իշխանություն կամ մահ կարգախոսն է հարատևն ու մշտարդիականը, որի համար ուղենշայինը հարստությունն է, շատ փողը, ուժը: Այդ թևում երևի թե միանձնյա առաջատար չկա, քանի որ բավական հավակնոտ են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Այս եռյակից բացի, որոնք բաժանում են երկու թևերը, ՀՀԿ-ում կա, այսպես ասած, կոնֆորմիստների թևը, որոնց եթե բաժանենք կենդանական բնորոշումով, ինչպես ասենք՝ «ոչխարների» ու «գայլերի» թևերը, ապա երևի թե լավագույն նմանություն կարող է լինել «շնագայլերի» հետ, որոնք պատրաստ են ծվարել այնտեղ, ուր ուժեղի ստվերն է: Այդպես էլ նրանք 1995 թվականից ի վեր ծվարում են գործող իշխանության ստվերում՝ կուսակցությունը պարբերաբար դնելով այս կամ այն գործչի տրամադրության տակ, և եթե հարկ լինի, ընդունելով իրենց ղեկավար նրան, ում դեմ, ասենք, դրա նախորդ օրը կարող է և պատերազմ էին գնում: Մի խոսքով, այդ իմաստով ՀՀԿ այդ մի խավին բոլորն են ծանոթ, և անկասկած է, որ այդ խավը ծվարելու է կամ Տիգրան Սարգսյանի, կամ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի (ում որ Սերժ Սարգսյանը վերջնական նախապատվությունը տա) ենթակայության տակ: Ու Սերժ Սարգսյանն այս ամենից պետք է գլուխ հանի: Նա կարող է Ղարաբաղի հարցը հետաձգել շատ երկար, կամա, թե նույնիսկ ակամա: Բայց իշխանության հարցը հետաձգելն անհնար է, ու այդ գործում նա կարծես թե չունի ոչ մի դաշնակից: Նրան այդ հարցում դաշնակից չէ ընդդիմությունը, դաշնակից չէ իր նախկին զինակից Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակից չեն Արևմուտքն ու Ռուսաստանը, որովհետև ամեն մեկն իրեն հատուկ պատճառներով շահագրգռված է, որ Հայաստանում ի վերջո լուծվի, այսպես ասած, հետքոչարյանական իշխանության հարցը, և դրա համար հանգրվան է դիտվում ընտրական փուլը, որ մեկնարկելու է 2012-ի մայիսից և կավարտվի 2013-ի մարտին: Հետևաբար, Սերժ Սարգսյանը չի կարող ձգել հարցը և անպայման պետք է որոշում կայացնի:

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս այս ծանր և ճգնաժամային պայմաններում ձգեց մինչև հիմա, և գուցե այդպես էլ ձգի՞ մինչև ընտրություններ և դրանից հետո: Բանն այն է, որ մինչ այժմ ձգելը Սերժ Սարգսյանի համար հեշտ էր այնքանով, որ գրեթե բոլոր ուժերը, թերևս բացառությամբ ընդդիմության, նույնպես ցանկանում էին ձգել ժամանակը, մինչև հասներ ընտրական փուլը: Շատերը, և գուցե նաև ընդդիմությունը, համոզված էին, որ ժամանակի ընթացքում Սերժ Սարգսյանն ավելի թուլանալու է և է՛լ ավելի դժվար է լնելու նրա համար լուծել իշխանության ձևավորման խնդիրը: Ու եթե փորձենք տեսնել իրավիճակը խորքից, ապա կհամոզվենք, որ արտաքին հանդարտության պայմաններում, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն ունի ներքին լուրջ սոցիալ-տնտեսական և քաղաքական դժվարություններ:

Ամբողջ խնդիրն այստեղ այն է, թե դրանցից ով ինչպես կօգտվի՝ ընդդիմությունն ինչպես կկարողանա օգտագործել այդ վիճակն իր համար, Ռոբերտ Քոչարյանն ինչպես կկարողանա օգտագործել, Արևմուտքը կամ Ռուսաստանը ինչպես կկարողանան օգտագործել: Այստեղ նաև շատ բան կախված է նրանից, թե այդ հարակից սուբյեկտները որքանով կարող են միմյանց միջև գործակցության եզրեր, շահերի ընդհանրություններ գտնել: Այսինքն, ինչ ֆորմատներ՝ առերևույթ կամ աներևույթ, կձևավորվեն. ասենք՝ ընդդիմություն-Արևմո՞ւտք, թե՞ ընդդիմություն-Ռուսաստան, կամ Ռուսաստան-Արևմուտք, կամ Ռուսաստան-Քոչարյան, կամ Քոչարյան-Արևմուտք, թեև դա երևի թե անհավանական հեռանկար է, գոնե այս պահին: Այս պահին առավել քան անհավանական է, իհարկե, ընդդիմություն-Քոչարյան տարբերակը: Բայց որ շահերի ներդաշնակությունը վերը թվարկած մյուս ֆորմատներում կարող է լինել և միգուցե արդեն իսկ կա, անկասկած է, և Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան հաշվի նստել այդ իրողության հետ և միայն հենց դրա օգնությամբ լուծել իշխանության ներսում առկա խնդիրը, այսինքն՝ իշխանության խնդիրը: Եվ այդ դասավորության պայմաններում ամենևին պետք չէ բացառել, որ այդ խնդրի լուծման համար նախանշված ընտրական փուլի վերջում, այսինքն՝ 2013 թվականին, իսկ գուցե ավելի շուտ՝ 2012-ի վերջին, խնդիրը հանգուցալուծվի Սերժ Սարգսյանի հեռանալով: Թեև, մյուս կողմից, պետք չէ նաև բացառել մի իրավիճակ, երբ գտնվեն այնպիսի լուծումներ, որոնց պարագայում Սերժ Սարգսյանի հեռանալը կամ մնալը այլևս էական նշանակություն չունենա երկրի կառավարման տեսանկյունից: Սակայն, ըստ երևույթին Սերժ Սարգսյանի համար է՛լ ավելի դժվար է լինելու, եթե հանկարծ նա կարողացավ ինչ-որ հրաշքով այս ընտրական փուլում էլ ժամանակ շահել և ձգել իշխանության ձևավորման հարցը, քանի որ այդ դեպքում նրա ուսերին է մնալու թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ իր իշխանության բեռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում