Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցախաղը «Էվերթոնի» և «Վուլվերհեմփթոնի» միջև ընդհատել են դաշտում վազող կատվի պատճառով: Միջադեպի տեսագրությունը Twitter-ի իր օգտահաշվում հրապարակել է Sky Sports Premier League-ն:
Ստյուարդները չեն փորձել բռնել կատվին, իսկ ֆուտբոլիստներն ու դատավորները դաշտի կենտրոնական մասում սպասում էին՝ մինչև նա լքի դաշտը: Որոշ ժամանակ անց կատուն հանդիսատեսների ծափահարությունների ներքո թաքնվել է տրիբունաների տակ գտնվող հաստատությունում:
«Կատուն ավելի շատ ժամանակ անցկացրեց «Վուլվերհեմփթոնի» դաշտի միջնամասում, քան «Էվերթոնի» ֆուտբոլիստները»,- տեսանյութը մակագրել է John M օգտատերը:
«Նա ավելի արագ է շարժվում, քան «Էվերթոնի» ֆուտբոլիստները»,- համաձայնել է Nick Rockall-ը:
Հանդիպումն ավարտվել է «Էվերթոնի» պարտությամբ՝ 1:3 հաշվով: