Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Փաշինյանի հայտարարությունը փաստացի ամրապնդում է այն թեզը, որ բանակցային գործընթացում երեք կողմ կա

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, նախօրեին Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս օգտագործեց «հակամարտության երեք կողմ արտահայտությունը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Գիտեք, որ այս բանակցային պրոցեսի մեջ ներգրավված են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ ինչ-որ առումով նաև ԼՂ-ն։ Չնայած ԼՂ-ն բանակցային սեղանի շուրջ նստած չէ, բայց դա բացարձակ չի նշանակում, որ ԼՂ-ն ամբողջությամբ է բանակցային գործընթացներից դուրս մնացել կամ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում բանակցությունների ժամանակ։ Ավելին, երբ Մինսկի խմբի համանախագահները գալիս են տարածաշրջան, անպայման այցելում են նաև Արցախ, հանդիպում Արցախի ղեկավարության հետ և նաև Արցախի ղեկավարության կարծիքն են այս կամ այն հարցի վերաբերյալ լսում։ Կարծում եմ՝ Փաշինյանի հայտարարությունը հենց փաստացի ամրապնդում է այն թեզը, որը գոյություն ունի, այսինքն՝ այն, որ բանակցային գործընթացում  երեք կողմեր կան, և այդ երեք կողմերն են՝ Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը։ Եվ Փաշինյանի այն մոտեցումը, որ Արցախի անունից ինքը չի կարող բանակցել, որովհետև Արցախը բանցակային ինքնուրույն կողմ պետք է լինի, հենց այս ուղերձի տրամաբանական հիմքն է։

Որքանո՞վ է այս հայտարարությունը դրական այն իմաստով, որ խոսք է գնում Ղարաբաղի՝ բանակցային կողմ լինելու մասին և որքանով է այն բացասական, եթե հաշվի առնենք, որ վարչապետի մակադրակով Հայաստաանը նեևկայացվում է որպես բանակցային կողմ: Մշտապես հայտարարվել է, որ Հայաստանը ոչ թե բանակցային կողմ է, այլ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը և այդ կարգավիճակով է Հայաստանը մասնակցում բանակցություններին։

-Նույն կարգավիճակով, այն կարգավիճակով, որով մասնակցել է վերջին 25 տարիների ընթացքում, այսինքն՝ այդ առումով իրականության մեջ որևէ բան չի փոխվել։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը, և եթե բանակցությունների սեղանի շուրջ Արցախը չկա, ապա Հայաստանը պետք է սեղանի շուրջ զբաղեցնի այդ տեղը, որպեսզի բանակցային գործընթացը չտապալվի և շարունակական առաջընթաց ունենա, այսինքն՝ շարունակականությունն ապահովի։ Եվ, կարծում եմ, Փաշինյանի ասածն էլ հենց այս նույն տրամաբանության մեջ է, որ բանակցային գործընթացի չխաթարման առաջնահերթությունը մենք չափազանց կարևորում ենք։

Շատերը նշում են, որ այս հանդիպումը հարաբերությունների խորացման նոր ազդակ է հանդիսանալու։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

-Իհարկե, հարաբերությունների խորացման համար նման ազդակները չափազանց կարևոր են, որովհետև ընդհանրապես բարձր մակարդակի շփումները շատ կարևոր են երկու պետությունների և անձնական հարաբերությունները չափազանց կարևոր են պետությունների առաջանորդների միջև։ Չնայած այն հանգամանքին, որ Անգելա Մերկելը շատ շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, երկար ժամանակ չի մնացել նրա պաշտոնավարմանը, քանի որ շուտով ընտրություններ պետք է լինեն և կանցլեր պետք է ընտրվի, բայց սա բացարձակ չի նշանակում, որ երկու պետությունների հարաբերությունների զարգացման գործընթացում դանդաղեցում կլինի։ Գերմանիան չափազանց կարևոր պետություն է, ԵՄ-ի տնտեսական և քաղաքական լոկոմոտիվն է, մանավանդ երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ-ից, հենց Գերմանիան դարձավ ԵՄ-ի տնտեսական և քաղաքական լոկոմոտիվը։ Այնպես որ, շատ կարևոր է, որ հենց Գերմանիայի հետ ՀՀ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորանան, մանավանդ առևտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից։

Շատերը վստահ են, որ այս հանդիպման մեջ ամփոփելու են նաև ՀայաստանԵՄ համաձայնագրի վավերացման երաշխիքները։ Կարո՞ղ է այս հանդիպումը ԵՄ անդամ շատ երկրների կողմից արագ վավերացման երաշխիք հանդիսանա՞ն։

-Ես չեմ կարծում, որ հենց սա կարող է երաշխիք հանդիսանալ, որովհետև ինքներս էլ գիտենք, թե ինչ տարբեր պատճառներ կան, որ ԵՄ անդամ պետությունների խորհրդարաներում գործընթացը դեռևս չի սկսվել։ Սա պայմանավորված է անդամ պետությունների մի շարք ներքաղաքական հարաբերություններով։ Պետություններ կան, որտեղ պառլամենտի նոր ընտրություններ պետք է լինեն, տեղեր կան, որ ընտրությունները նոր են եղել, կան տեղեր, որտեղ ազգային խորհրդարանների օրակարգում արդեն նախագիծը կա։ Ավելին, Եվրոպական խորհրդարանը կանգնած է ընտրությունների նախաշեմին, և կարծում եմ՝ այդ գործընթացի դանդաղեցում, եթե նույնիսկ կա, ապա այն օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված և ոչ թե միայն սուբյեկտիվ։ Այնպես որ, իհարկե, Գերմանիան կարևոր պետություն է, բայց Գերմանիան որևէ ազդեցություն չունի տարբեր երկրների խորհրդարանների վրա, որպեսզի գործընթացի համար երաշխիքներ տա, կամ լրացուցիչ ազդակներ տա, որ ազգային խորհրդարանները վավերացնեն։ Եվ մենք գործ ունենք այսպիսի պրոցեսների հետ, և ես այս դանդաղումը բացառապես պայմանավորում եմ դրանով, այսինքն՝ մեր կողմից շատ բան չկա անելու, այսինքն՝ չկա մի բան, որ կարող էինք անել և չենք արել և նույնիսկ Հայաստանում տեղի ունեցած ապրիլ-մայիսյան իրադարձությունները, իշխանափոխությունը լուրջ հետընթաց չեն արձանագրել այդ բանակցային գործընթացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում