Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Ազգերը ապրում են կա՛մ թալանելով կա՛մ էլ արտադրելով

Ղարաբաղյան հակամարտությունը հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր հիմնախնդիրն է: Հայաստանցու համար չկա, չի եղել ու երբեք էլ չի լինելու դրանից առավել կարևոր մարտահրավեր, քանի որ դրանում են մեկտեղված անկախության, ինքնիշխանության, անվտանգության ու խաղաղ գոյակցության օրակարգային գաղափարները:

Հայաստանն այդ հակամարտությունը ժառանգություն է ստացել Խորհրդային միությունից ու փաստորեն՝ որպես անկախ ու ինքնիշխան քաղաքական միավոր, միջազգային հարաբերություններ է մուտք գործել դրա հետ միասին: Այսինքն՝ միջազգային հարաբերություններում Հայաստանի կարևորությունը պայմանավորվել ու իմաստավորվել է հենց Ղարաբաղյան հակամարտությամբ: Ցավոք սրտի, դեռևս չկա դրան համարժեք մեկ այլ գործոն, որը կարող է իմաստավորել մեր գոյությունը միջազգային քաղաքական արենայում: ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Իրանի համար ՀՀ-ն առաջին հերթին կարևորվում է հենց Արցախի հակամարտությամբ, իսկ մնացյալ բոլոր հարցերը կա՛մ ածանցյալ են, կա՛մ էլ անուղղակիորեն պտտվում են դրա բովանդակային ուղեծրի շուրջը:

Այսինքն` Հայաստանը տարածաշրջանում մահակի յուրօրինակ կարգավիճակ ունի, որը ըստ անհրաժեշտության օգտագործվում է Ադրբեջանի ու Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով:

Իրավիճակն այս իրականում մտահոգիչ է, քանի որ բութ մահակն այն կարգավիճակը չէ, որի մասին մենք երազել ենք: Ասվածից ենթադրում է, որ հայ հանրույթը բովանդակային ու արժեքային տեսանկյունից վերադասավորվելու ու վերաիմաստավորվելու պետք ունի: Առօրեական հիմնախնդիրների կողքին պետք է առաջնային պլան մղվեն հետևյալ երկու հարցադրումները. ի՞նչ պետություն ենք մենք ուզում կառուցել և ի՞նչ առաքելություն մենք պետք է ունենանք միջազգային հարաբերություններում:

Հիմա ինձ կմեղադրեն, իբրև թե առաջարկում եմ մի կողմ թողնել Արցախյան հակամարտությունն ու ստվերել դրա կարևորությունը: Երիցս ո՛չ: Իհարկե, Արցախի հարցը միշտ էլ օրակարգային է լինելու Հայաստանի համար, իսկ դրա անկախությունն ու խաղաղ գոյակցությունը՝ գերագույն նպատակը: Իմ մտահոգությունը բոլորովին այլ հարցի է վերաբերվում, այն է՝ չի կարելի հանրույթին՝ ազգին սահմանափակել մեկ հարցի առանցքում ու գոյությունը պայմանավորել բացառապես դրա գործոնով: Խոսքը գոյաբանական այլընտրանքի մասին է:

Պատկերացրեք՝ ինչ-որ մի օր Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվում է, իսկ Թուրքիան էլ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ է լինելու դրանից հետո: Կանխատեսում եմ, որ պետությունն ու հանրույթը հայտնվելու վակուումի ու կեցության անիմաստության հիմնախնդրի առջև, քանի որ այլևս չի լինելու գոյությունը արդարացնող այլ մեծ նպատակ կամ էլ առաքելություն:

Սա չափազանց լուրջ հիմնախնդիր է, որը պետք է դառնա հասարակական-քաղաքական ու ընդհանրապես մտավոր շրջանակների քննարկման առաջնային թիրախը: Ցավոք սրտի, ներկայումս առաջնային պլան են մղված առօրեական ու կենցաղային հիմնախնդիրները, որոնց սանձազերծած թեժ քննարկումներում մսխվում ու անէանում է ինտելեկտուալ ողջ պոտենցիալը: Իհարկե ես չեմ պնդում, թե կենցաղային հարցեր չպետք է քննարկվեն, իհարկե, դրանք մեր իրականությունն են, ու բոլորիս համար էլ կարևոր են պարգևատրումների ու ավելորդ ծախսերի հետ կապված թեմաները: Բայց չի կարելի հանրային ողջ դիսկուրսը սահմանափակել պարզունակ կենցաղի շրջանակներում՝ մի կողմ շպրտելով ամենակարևոր հարցադրումը. ինչպիսի՞ պետություն ենք մենք կառուցում, և ո՞րն է մեր հավաքական գոյության նպատակը:

Ժամանակակից աշխարհում պետություններն իրարից անջատ ու առանձին չեն կարող ապրել: Այսինքն՝ գործ ունենք համընդհանուր, համամոլորակային համակարգի հետ, որի յուրաքանչյուր միավոր ունի իր կոնկրետ դերն ու նշանակությունը: Հայաստանը այս տեսանկյունից նույնպես բացառություն չէ և պետք է ունենա իր կոնկրետ գործառույթը ընդհանուր մեխանիզմում:

Լա՛վ, իսկ ո՞րն է գոյության իմաստավորման այլընտրանքը, ի՞նչ արժեք կարող է Հայաստանը տալ աշխարհին: Իհարկե, հարցերն այս դեռևս անիմաստ են, քանի որ մենք դեռևս չենք կարողացել հասկանալ, թե ինչ արժեքներ ենք արտադրում հենց ինքներս մեզ համար: Չէ՞ որ ներքին արտադրության արժեքներն են դառնալու միջազգային հարաբերություններում մեր նոր պահանջարկի երաշխիքները:

Կլոդ Սեն Սիմոնը ասում է. «Ազգերը կարող են ապրել երկու կերպ. կա՛մ թալանելով, կա՛մ էլ արտադրելով»: Տասնամյակներ շարունակ մենք ապրել ենք թալանելով: Գիտեք, թալանը միայն կոռուպցիան չէ, պոտենցիալի անիմաստ մսխումն էլ, իր հերթին, յուրօրինակ թալանի մի ձև է: Բայց հիմա եկել ու հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն իսկ թալանելու ոչինչ չկա՝ ո՛չ նյութական և ո՛չ էլ հոգևոր: Թալանելու այլընտրանքը արտադրելն է: Եթե ո՛չ թալանում ես և ո՛չ էլ արտադրում, ապա նշանակում է, որ գոյություն չունես:

Եթե փոխենք Դեկարտի խոսքերը, ապա այսպիսի զավեշտ հիշեցնող պատկեր կստանանք. արտադրում եմ՝ գոյություն ունեմ, թալանում եմ՝ գոյություն ունեմ:

Այս զավեշտալի բառափոխության մեջ քողարկված իմաստ կա՝ որն է գործողության, շարժի բնական անհրաժեշտությունը և քարացած ու անշարժ կյանքի բացառումը: Այսինքն` մեր գոյության իմաստավորումը պետք է լինի գործողությունն ու ընթացքը, որի մարմնավորումը արժեքների արտադրությունն է:

Հայաստանը պետք է դառնա արժեքներ արտադրող պետություն, որպեսզի կարողանա իմաստավորել իր գոյությունը այս նեղ ու անարդար աշխարհում: Հակառակ պարագայում՝ մութ ու անտեսանելի է ճանապարհը մեր: Շարունակելու ենք կա՛մ թալանել, կա՛մ էլ ավելի քարանալ ու անշարժանալ՝ աշխարհի համար էլ մնալով որպես Ադրբեջանին ճնշող բութ ու վերահսկելի գործիք:

Հարցերն այս կարևոր են նաև Հայաստանում մարդկանց ապրել-չապրելու տեսանկյունից: Դրանց մեջ է թաքնված մարդկային կյանքի մոտիվացիան ու ապրելու, արարելու բնական մղումը: Հանուն ինչի՞ մարդը պետք է ապրի այստեղ: Աֆղանստանում ոչ ոք չի ուզում ապրել, դե եկեք մենք էլ Աֆղանստանի վերածելու հայրենիք չունենանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում