Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Եթե խոսում են, թե որքան կարևոր է Սփյուռքը, բայց փակում են նախարարությունը, սա փաստում է, որ հետաքրքրված չեն սփյուռքով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, թեև Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը նշում էր, որ Սփյուռքի նախարարությունը կարող է վերակազմավորվել՝ դառնալով գործակալություն, այնուամենայնիվ, Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, որը կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը «Մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել՝ ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասել է վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում խնդրին այսպիսի լուծումը։

-Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան հայտարարությունն ինձ համար նորություն չէր։ Գրեթե նույն խոսքերը պարոն Փաշինյանն ասել էր Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Անշուշտ, դեռ հարց է, թե ով պետք է լինի այդ մեկ հոգին, որովհետև որևէ մեկը չի կարող այդ բարդ ոլորտը ղեկավարել, լինել Սփյուռքի պատասխանատուն։ Պետք է լինի մեկը, որը շատ լավ ճանաչում է Հայաստանը և Սփյուռքը, քանի որ այդ մարդը պետք է կամուրջ լինի Հայաստանի և Սփյուռքի միջև, և ուրեմն նա պետք է երկու կողմն էլ շատ լավ ճանաչի։ Միայն Հայաստանը ճանաչելը կամ միայն Սփյուռքը ճանաչելը բավարար չէ։ Սպասենք, տեսնենք՝ ում պետք է նշանակի, և այդ մարդը որքան պետք է ճանաչի Հայաստանը և Սփյուռքը։

Երկրորդ, երբ ասում են՝ Սփյուռքի հարցերով միայն Սփյուռքի նախարարությունը չէր զբաղվում, բոլոր նախարարությունները զբաղվում են Սփյուռքով, սա էլ ես շատ ճիշտ չեմ համարում, որովհետև սփյուռքահայը որևէ հարց ունենալու դեպքում մինչև հիմա գիտեր, որ կա մի տեղ, որ կարող է գնալ, կարող է իր բոլորը հարցերը ներկայացնել, և Սփյուռքի նախարարության աշխատակիցները կարող էին զբաղվել իր հարցերով։ Այդ պաշտոնյաները կարող էին կապ հաստատել զանազան նախարարությունների և պաշտոնյաների հետ և փորձել հարցին լուծում գտնել։ Հիմա, երբ նախարարությունը չկա, սփյուռքահայը չգիտի՝ իր հարցով որ նախարարություն դիմի։ Անգլերենում մի ասացվածք կա՝ եթե բոլորը զբաղվում են մեկ հարցով, սա նշանակում է, որ ոչ մեկը չի զբաղվում։ Որովհետև բոլորն էլ թղթի վրա պատասխանատու են, բայց իրականում որևէ մեկը պատասխանատու չի այդ գործի համար։ Եվ եթե որևէ մեկը գա Հայաստան և փորձի իր հարցերը լուծել՝ կրթության, մշակույթի, ֆինանսների հետ կապված, պետք է մեկ-մեկ դիմի բոլոր տեղերը և բախտավոր կլինի, եթե իր հեռախոսազանգին պատասխանեն։ Այսինքն՝ նա պետք է ընկնի դռնեդուռ, տեսնի՝ ով պետք է լսի իր հարցերը և փորձի լուծում գտնել։ Սա շատ դժվար գործընթաց է ենթադրում, քանի որ ոչ մի նախարարություն չի ճանաչում սփյուռքահային։

Եվ երրորդ՝ վերջին տասը տարիներին Սփյուռքի նախարարությունում աշխատում էին 90 պաշտոնյա և բոլորն էլ մի աշխարհագրական շրջանի պատասխանատու էին, և այս տասը տարիների ընթացքում շատ բան են սովորել, ծանոթացել են Սփյուռքին, գիտեն բոլոր համայնքները, կազմակերպությունները, ղեկավարներին։ Եվ նա, ում կնշանակի վարչապետը իբրև դեսպան, այդ մարդը ինչպե՞ս կարող է իրականացնի 90 պաշտոնյաների աշխատանքը, հետո էլ վարչապետին զեկուցի։ Մի երկիր, որ ունի պատերազմ, ունի շրջափակում, տնտեսական քայքայում, անգործություն և հիմա էլ վարչապետի վրա ենք դնում նաև Սփյուռքի հարցը, սա էլ ճիշտ չէ։

Հիմա ավելի լավ էր գործակալություն դառնա՞ր նախարարությունը, ինչպես նշում էր Մխիթար Հայրապետյանը, և ոչ թե Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպա՞ն նշանակվեր։

-Այդ դեպքում էլ պարզ չէր, թե ով է լինելու գործակալության պատասխանատուն։ Առնվազն մի բան շատ հստակ է՝ մի իշխանություն, որ վստահաբար հարգանք է վայելում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և առաջին օրից վարչապետը խոսել է Սփյուռքի կարևորության մասին, որ պետք է հայրենադարձություն լինի, որ պետք է Սփյուռքը ներդրումներ անի, ամեն ձևով մասնակից լինի, և առաջին քայլը լինի նա, որ նախարարությունը փակեն, սա առնվազն վատ տպավորություն է թողնում սփյուռքահայերի վրա։ Այդ տպավորությունը վատ ազդեցություն է ունենալու սփյուռքահայերի հոգեբանության վրա։ Ոչ թե պետք է միանգամից փակեին կամ փոխեին, այլ պետք է մի փոքր սպասեին, նախ ժողովրդին բացատրեին, նախ պետք է հանդիպեին սփյուռքահայերի, կազմակերպությունների հետ, շոշափեին, տեսնեին՝ ինչ հարցեր կան, ինչպես կարող են լուծել, կամ որ կառույցն է լավագույն ձև՝ այդ հարցերը լուծելու, և եթե այս բոլոր քայլերը արվեն սկզբում և նախապատրաստեին Սփյուռքին այս փոփոխություններին, այսպիսի սխալ տպավորություն չէր ստեղծվի սփյուռքահայերի մոտ։

-Կարծում եք՝ սա կբարդացնի՞ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Ի վերջո, ըստ Ձեզ, ինչո՞ւ որոշեցին այն լուծարել։

-Այն, ինչ իրենք հայտարարում են, անում են ճիշտ հակառակը, իսկ խոսքն ու գործը պետք է նույնը լինի։ Եվ եթե դու խոսում ես, թե որքան կարևոր է Սփյուռքը, բայց անմիջապես փակում ես նախարարությունը՝ առանց բացատրության, առանց խորհրդակցության, առանց ուղղություն ճշտելու, սա չի փաստում, որ հետաքրքրված ես Սփյուռքով, ընդհակառակը, փաստում է, որ հետաքրքրված չես Սփյուռքով։ Այսինքն՝ այս ամբողջ պրոցեսը սխալ էր։

Այս ամենը կխորացնի Հայաստան-Սփյուռք խնդիրները, մինչև հասկանանք՝ պաշտոնյան է, թե գործակալություն, տեսնենք՝ ինչ ծրագրեր ունեն, նստենք հասկանանք՝ ովքեր են, այդ մարդը պետք է ծանոթանա Սփյուռքի հետ։ Որոշ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, ծանոթանանք իրար հետ, ծրագրեր միասին մշակենք, որ այդ վատ տպավորությունը վերանա։ Մեզ ավելի շատ կարևոր է գործը, ոչ թե՝ ինչ են անելու, ինչ են ասում, այլ փաստացի ինչ են անում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում