Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

ԵՄ-ն փրկում է Իրանի միջուկային համաձայնագիրը․ կգործարկվի ֆինանսական մեխանիզմ, որից կարող է օգտվել նաև Հայաստանը

Վերջին տարիների գլոբալ զարգացումներն իրենց հետ մի շարք նոր քաղաքական իրողություններ բերեցին՝ ցույց տալով, որ ոչ միայն արևմտյան լիբերալ-ժողովրդավարական համակարգն է խոր ճգնաժամի մեջ, այլև Արևմուտք կոչվող աշխարհաքաղաքական բևեռն այլևս չունի առաջվա միասնականությունը՝ «ազատ աշխարհի» առաջնորդ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։ Դրա դրսևորումներից էին Բրեքզիթը Մեծ Բրիտանիայում (բրիտանացիները հանրաքվեում կողմ քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալուն), աջ-ծայրահեղական, ազգայնական գաղափարախոսությունների կտրուկ վերելքը եվրոպական մի շարք երկրներում, Միացյալ Նահանգներում կրկին աջ-ծայրահեղականների, պահպանողականների, «սպիտակ ամերիկացիների», անգամ ռասիստական ուժերի, Կու-կլուքս-կլանի (KKK) աջակցությունը վայելող, եսակենտրոն կամ, այսպես ասած՝ ամերիկակենտրոն հայացքներով աչքի ընկնող Դոնալդ Թրամփի հաղթանակը 2016 թ․ նախագահական ընտրություններում։

Արևմուտքի պառակտումն ու Իրանի միջուկային համաձայնագիրը

Բազմաթիվ փորձագիտական վերլուծություններ եղան «միաբևեռ աշխարհի» փլուզման և «բազմաբևեռ աշխարհի» ձևավորման միտումների մասին, երբ գնալով ավելի ակնհայտ դարձան եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների տարաձայնությունները, ու միջազգային քաղաքականության մեջ ավելի վճռականորեն սկսեցին տոն տալ նոր խաղացողներ, մասնավորապես՝ եվրոպական առաջատար պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան։ ԱՄՆ-ի ու Եվրամիության հիմնական տարաձայնություններից մեկը Իրանի հետ հարաբերությունների և, մասնավորապես, 2015 թ․ Իրանի հետ «6+1» ձևաչափով ստորագրված միջուկային համաձայնագրի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ է, որից Միացյալ Նահանգները, նախագահ Թրամփի որոշմամբ, դուրս է եկել 2018 թ․ մայիսին՝ ամիսներ անց վերականգնելով ամերիկյան տնտեսական պատժամիջոցները Իրանի դեմ։ Թրամփը պատճառաբանում էր, թե Իրանը չի կատարում համաձայնագրի պահանջները՝ կապված հարստացված ուրանի պահեստների ոչնչացման հետ։ Բայց Իրան այցելած միջազգային փորձագետներն ու համաձայնագրի մասնակից եվրոպական երկրները ոչ միայն համաձայն չեն այդ գնահատականի հետ, այլև դեմ են Իրանի դեմ պատժամիջոցներին ու փորձում են փրկել համաձայնագիրն ու զարգացնել առևտրային հարաբերությունները մերձավորարևելյան այս հարուստ պետության հետ։

Նոր ֆինանսական մեխանիզմ, որից կարող է օգտվել նաև Հայաստանը

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան այժմ պատրաստվում են հանդես գալ նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնելով մի ծրագիր, որն ինչպես նշում է Բլումբերգ լրատվական գործակալությունը, կօգնի այս երկրները ներկայացնող ընկերություններին զարգացնել առևտուրը Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Նշվում է, թե այս քայլը կարող է օգնել փրկելու Իսլամական Հանրապետության հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը, բայց ավելի շատ քաղաքական սիմվոլիկ նշանակություն կունենա, քան թե տնտեսական ազդեցություն։

Իրականում սա շատ նպաստավոր զարգացում է նաև մեզ՝ Հայաստանի համար, եթե հիշենք Հայաստանի աշխարհագրական դիրքն ու մի կողմից՝ բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, մյուս կողմից՝ շատ դրական ու խորացող տնտեսաքաղաքական համագործակցությունը Եվրոպական միության հետ։

https://hayacq.com/uploads/posts/2018-09/1538131799_111.jpg

Իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի (ՄԱՀՀԻ) փորձագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն տեսական հնարավորություն կա, որ Եվրամիության ու Իրանի առևտրային հարաբերությունների զարգացումը դրականորեն կազդի Հայաստանի վրա, այլև կա կոնկրետ ֆինանսական մեխանիզմ, որը ծրագրել է Եվրամիությունը։ Այն կոչվում է «Հատուկ նպատակային մեխանիզմ» (Special purpose vehicle), որը թույլ կտա եվրոպական բանկերին ֆինանսական գործարքներ իրականացնել Իրանի հետ, իսկ Իրանը դրա շնորհիվ տնտեսական օգուտներ կքաղի Եվրամիության հետ հարաբերություններից։

Եվրոպական այս նախաձեռնությունն ուղղակիորեն կապված է Իրանի միջուկային համաձայնագրի հետ։ Խնդիրն այն է, որ նախորդ տարվա մայիսին, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է իր մասնակցությունը Գործողությունների համապարփակ ծրագրին, Իրանն էլ իր հերթին մի քանի անգամ սպառնաց, որ ինքն էլ կխզի այդ պայմանագիրը, ու միայն Եվրամիության հետևողական ջանքերի շնորհիվ Թեհրանը չդիմեց այդ քայլին։ Չդիմեց, քանի որ Եվրամիությունը խոստացավ տնտեսական արտոնություններ տրամադրել Իրանին։ Դրանցից մեկն էլ «Հատուկ նպատակային մեխանիզմն» է՝ SPV-ն, որից կարող են օգտվել նաև երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը, որոնք ներկայումս խուսափում են Իրանի հետ գործարքներից՝ վախենալով, որ կընկնեն ամերիկյան պատժամիջոցների տակ։

Վարդանյանի խոսքերով՝ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան խոստացել են ներդնել այս ֆինանսական մեխանիզմը առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում։

«Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ եթե այս մեխանիզմը չգործարկվի՝ իրենք դուրս կգան միջուկային համաձայնագրից, բայց Եվրամիությունն այս հարցում կայունացնող գործոն է․ ամեն ինչ արեց, որ այն պահպանվի, կարծես թե, տեղի չտվեց ամերիկյան ճնշումներին և մտադիր է ամեն կերպ այդ մեխանիզմը գործարկել»,- ասաց ՄԱՀՀԻ փորձագետը՝ ավելացնելով, որ Բրյուսելը խոստացել էր SPV-ն գործարկել մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթի գործարկումը՝ 2018 թ․ նոյեմբերի 4-ը, սակայն չհասցրեց։ Հետո նոր ժամկետ նշվեց՝ մինչև Նոր տարի, բայց կրկին չհասցրին։ Հիմա էլ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում, Ֆրանսիայի, Գերմանիայի արտգործնախարարները հայտարարում են, որ առաջիկա շաբաթների ընթացքում SPV-ն կգործարկվի։

«Եթե չեմ սխալվում՝ այստեղ կետ կա նաև երրորդ երկրներին այս համագործակցության մեջ ներգրավելու մասին։ Գաղտնիք չի, որ հայաստանյան բանկերը հրաժարվում են ֆինանսական գործարքներ անել իրանցիների և նույնիսկ իրանահայերի հետ, որոնք Հայաստանի քաղաքացի են, և այստեղ խնդիրներ են առաջանում։ Իրանական կողմն անընդհատ բարձրացնում է այդ հարցը, որ չեն կարողանում ֆինանսական գործարքներ անել, իսկ հայկական բանկերն էլ, քանի որ մասնավոր են, չեն ուզում ամերիկյան պատժամիջոցների տակ ընկնել։ Հիմա հուսով եմ, որ այս մեխանիզմը կօգնի ոչ միայն եվրոպական երկրներին՝ Իրանի հետ ֆինանսական գործարքներ իրականացնելու հարցում, այլև կարող է օգնել երրորդ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին»։

SPV-ն, Արմեն Վարդանյանի խոսքերով, հայտնի SWIFT համակարգի զուգահեռ տարբերակն է, այն համակարգի, որից Իրանին կրկին հանել են։ Հիմա Եվրամիությունը Իրանի հետ տնտեսական գործարքներ իրականացնելու համար հիմնում է մի նոր համակարգ, որը կարելի է ասել՝ երկրորդ SWIFT-ը կլինի։ Ու սա արվում է այն իրավիճակում, երբ Վաշինգտոնը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Եվրամիության այն երկրի նկատմամբ, որը կլինի այս նոր մեխանիզմի համակարգողը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նոր համակարգի օպերատորը լինելու է Գերմանիան։

Հայաստանը դիրքավորվելու խնդիր չունի

Իսկ Հայաստանը, իրանագետի կարծիքով, այս իրադարձությունների, ԵՄ-Իրան համագործակցության նկատմամբ դիրքավորվելու խնդիր չունի․ «Սա համագործակցություն է Եվրամիության և Իրանի միջև, և Հայաստանի կողմից ուղղակիորեն դիրքավորվելու հարց չկա։ Մենք դիրքորոշում հայտնելու կամ միանալ-չմիանալու խնդիր չունենք։ Բայց միանշանակ սա նաև մեր օգտին է լինելու, ու Եվրամիությունն ամեն ինչ կանի իրավիճակի թեժացումը թույլ չտալու և լարվածությունը լիցքաթափելու համար»։

Օգտակար կլինի նաև մեզ համար

Այդուհանդերձ, այս պարագայում Հայաստանը, օգտվելով Իրանի հետ հարևանությունից, կարո՞ղ է նպաստել իրանա-եվրոպական համագործակցությանը և կամուրջի դեր խաղալ։

Մեր հարցին ի պատասխան՝ իրանագետ Արմեն Վարդանյանը նշեց․ «Ոչ, սա ֆինանսական ծրագիր է, կոմունիկացիոն չէ, որ մենք փորձենք տարանցիկ երկրի դեր կատարել։ Սա ուղղակի ֆինանսական մեխանիզմ է, որը թույլ կտա Եվրամիության երկրներին ու Իրանին ֆինանսական, բանկային գործարքներ իրականացնել։ Այնպես որ, այս ծրագիրը տրանսպորտային համակարգին, կոմունիկացիաներին չի վերաբերում, որ Հայաստանը կարողանա միջնորդ լինել։ Բայց ես կարծում եմ, որ սա նաև մեզ կօգնի, և մեր բանկերն էլ կկարողանան ինչ-որ կերպ օգտվել այս մեխանիզմից։ Իհարկե, դեռևս մանրամասներին տեղյակ չենք, բայց կարծում եմ՝ օգտակար կլինի նաև Հայաստանի համար»։

Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրամիություն

Եվրամիության այս նախաձեռնությունը նաև ավելի հեռահար ծրագրերի հեռանկար է բացում։ Վերջերս տեղեկացրեցինք, որ Եվրամիությունը՝ Համաշխարհային բանկի հետ միասին, մտադիր է խոշոր ներդրումային ծրագիր իրականացնել ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ Այս երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու և տնտեսական աճը խթանելու համար կտրամադրվի հսկայական գումար՝ շուրջ 13 միլիարդ եվրո։

Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ հեռանկարում կա հնարավորություն, որ Եվրամիությունը նաև Իրանի հետ տրանսպորտային կապի զարգացման ծրագրեր առաջ կքաշի, մանավանդ որ Թեհրանը վաղուց է խոսում Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցք կառուցելու իր ծրագրերի մասին։ Իսկ Հայաստանին իրանական կողմը դիտարկում է որպես այս միջանցքի կարևորագույն օղակներից մեկը։ ՄԱՀՀԻ փորձագետի խոսքերով՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրամիություն միջանցքի գործարկման մասին խոսակցությունները վերջերս կրկին ակտիվացել են։

«Հայաստանի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ հանդիպում է եղել քառակողմ ձևաչափով, ու այո, Եվրամիությունը չի թաքցնում, որ մտադիր է ապագայում էլ զարգացնել տնտեսական հարաբերությունները Իրանի հետ, և Հայաստանը, այո, այս առումով կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ հատկապես բեռնափոխադրումների մասով»,- ավելացրեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում