Tuesday, 04 10 2022
Մխիթարյանից հետո․ Նոր առաջատար և իրավիճակ Հայաստանի հավաքականում
Ինչու ես ռուսներն Արսեն Զախարյանին «ուղարկում» Եվրոպա
Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը
Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին
11:15
127 զոհ. ֆուտբոլային խաղն ավարտվել է ծեծկռտուքով
Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․
ՀՖՖ-ի հրատապ որոշումը․ Ինչու Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց ժամանակից շուտ
Խոակին Կապառոսն այլևս Հայաստանի հավաքականի մարզիչը չէ
Կապառոսը պետք է հեռանա․ ՀՖՖ-ի որոշման արժեքը․․․
Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․
Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց
Մեծ ռևանշի խաղն այսօր․ Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում 11 տարի անց․․․
Վաղը` Դուբլինում․ Կապառոսը կհայտարարի՞ հրաժարականի մասին, թե՞․․․
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Հաղթել Ուկրաինային․ Քննություն, որը ձախողելու իրավունք չունենք․․․
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում
Ուկրաինան նոկաուտի ենթարկվեց 17 րոպեում. Հայաստանի 10-րդ հնարավորությունը․․․․
Ի՞նչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն․ Վճռորոշ երկու խաղ Խոակին Կապառոսի համար․․․
Ինչու «Արարատ-73»-ի լեգենդի թոռը մերժեց Հայաստանին
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը
«Մեզ վստահված դիրքը պատվով պահեցինք»․ Եվս մեկ հաղթանակ պատերազմական իրավիճակում
Խոակին Կապառոսի ցուցակն ու կտրուկ որոշումը․․․
Թասիբով խաղը․ «Փյունիկի» օրինակելի հաղթանակը պատերազմական իրավիճակում
«Փյունիկը» հաղթեց Սլովակիայի չեմպիոնին
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Էդուարդ Սպերցյանի կտրուկ վերելքը․Մեր հավաքականի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները
11:13
Արթուր Ալեքսանյանի պատասխանը մրցավարական «բեսպրեդելին»
23:15
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն
23:05
Փառահեղ․ Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն
Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը․ Սպերցյանը շրջանցեց Մխիթարյանին

Մխիթարյան, թե՞ Սուարես․ Ինչ կազմով այսօր կպայքարի Էմերին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում այսօր Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»: Սպասվում է, որ այս հանդիպմանը կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս ծանր վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած «Տոտենհեմի» հետ գավաթային հանդիպման ժամանակ: Արդեն ամանորյա տոներից հետո բրիտանական ԶԼՄ-ները հույս էին հայտնել, որ Մխիթարյանը շարք կվերադառնա հենց «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից և վերջին օրերին մարզվում է թիմի հիմնական խմբում, առանց սահմանափակումների: Ինչ-խոսք հավանականությունը փոքր է, որ Մխիթարյանին վաղը կտեսնենք «Արսենալի» հիմնական կազմում: Տևական ժամանակ չխաղալու հետևանքով մեր ֆուտբոլիստը բնականաբար ֆունկցիոնալ պատրաստվածության հետ կապված խնդիր կունենա:

Այնուամենայնիվ, հնարավոր է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Մխիթարյանին խաղալու հնարավորություն տա երկրորդ կեսում: «Արսենալի» երկրպագուները առաջիկա մրցավեճում սպասում են նաև օրեր առաջ «Բարսելոնայից» տեղափոխված 25-ամյա կիսապաշտպան Դենիս Սուարեսի նորամուտին: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էմերին չի բացառել, որ Սուարեսը կմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ մրցավեճին: Որոշ վերլուծաբաններ Սուարեսին համարում են հիմնական կազմի համար պայքարում լուրջ մրցակից Մխիթարյանի համար:

Խոսվում է նաև, որ այսօրվա մրցավեճում Էմերին Մխիթարյանի փոխարեն հնարավորություն կտա հենց Սուարեսին, որի հետ մեծ հույսեր է կապում: Բրիտանական վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ «Արսենալը» վաղը կխաղա 5-3-2 մարտավարությամբ և խաղը կսկսի հետևյալ կազմով: Դարպասում կլինի Լենոն, իսկ պաշտպանության կենտրոնում Կոսելնին, Մոնրեալն ու Մուստաֆին: Ձախ եզրում կխաղա Կոլշինացը, իսկ աջից՝ Մայթլենդ-Նայլսը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական, Գենդուզին և Տորեյրան: Հարձակման գծում էլ կխաղան Օբամեյանգն ու Լակազետը: Մխիթարյանն ու Սուարեսը կլինեն պահեստայինների շարքում:

24-րդ տուրից հետո «Արսենալը» 47 միավորով 4-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ «Մանչեսթեր Սիթին» 56 միավորով՝ 2-րդն է: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Լիվերպուլը», որն ունի 61 միավոր: Նշենք, որ 47 միավոր ունի նաև 5-րդ տեղում գտնվող «Չելսին», իսկ 6-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 45 միավոր:

«Մանչսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում