Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ռոբոտ են նախագծել, որը կարողանում է ջենգա խաղալ: Այս մասին ասվում է ինստիտուտի կայքում:
Արհեստական բանականության ալգորիթմները արդեն տիրապետում են շախմատի, պոկերի և նույնիսկ հինավուրց չինական գո խաղի հմտություններին: Բայց MIT-ի ռոբոտն առաջին անգամ տիրապետում է խաղի հմտություններին, որը ոչ թե սուր միտք է պահանջում է, այլ ճարպիկ ձեռքեր և լավ աչքաչափ:
Ըստ MIT-ի մեքենաշինության ամբիոնի դոցենտ Ալբերտո Ռոդրիգեսի, ապագայում, նման հմտություններ ունեցող ռոբոտները կարող են օգտագործվել երկրորդական հումքի տեսակավորման և էլեկտրոնային գաջեթների հավաքման ժամանակ: