Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Փաշինյանի և Ալիևի միջև «լավ քիմիա կա»․ գաղտնի գործընթացը հավանական չէ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական ու ոչ պաշտոնական ձևաչափերով ակտիվացած բանակցությունները, շփումները շատ դրական զարգացում են։ Սա ամենադրական զարգացումն է երկար ժամանակվա ընթացքում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարաբերությունները, կարծես թե, ստացվում են, նրանց միջև «լավ քիմիա» կա, և այս հարաբերությունները պետք է ամրապնդվեն նոր հանդիպումներով, ու կողմերն աստիճանաբար սկսեն քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն առարկան։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ թե՛ արտգործնախարարների մակարդակով հանդիպումների և թե՛ երկու երկրների ղեկավարների միջև մի քանի «ոչ պաշտոնական» շփումների և, մասնավորապես, Դավոսում հունվարի 22-ին տեղի ունեցած հանդիպման մասին։

«Ավելի լավ է խոսել, քան պատերազմել»․ իր հանրահայտ հայրենակցի՝ Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքը հիշեցնելով՝ բրիտանուհի Ամանդա Փոլն ավելացրեց, որ Փաշինյանին ու Ալիևին, կարծես թե, հաջողվում է լավ հարաբերություններ կառուցել, և «հոգեվարքի» մեջ գտնվող բանակցային գործընթացը վերակենդանանում է։

«Մեռնող, հոգեվարքի մեջ գտնվող խաղաղության գործընթացը վերակենդանացվում է և նոր հույսեր են առաջանում, որ կձևավորվի արդյունքների միտված երկխոսություն։ Մինչ այս պահը մենք տեսել ենք, որ տեղի ունեցած քննարկումները, շփումները անբովանդակ չեն եղել․ ձեռնարկվել են մի քանի կարևոր քայլեր։ Մասնավորապես՝ շփման գծում երկու կողմերի զինված ուժերի միջև օպերատիվ կապ հաստատվեց և էականորեն կրճատվեց հրադադարի խախտումների թիվը։ Այդուհանդերձ, մինչ օրս պարզ չէ, թե ինչ կլինի, երբ կողմերն անցնեն ավելի կարևոր հարցերի քննարկմանը։ Խոչընդոտները երկու կողմերում էլ շատ են։ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք ակնհայտորեն ուզում են վարկաբեկել Փաշինյանին և դա կարող են անել ապատեղեկատվության միջոցով կամ օգտվելով բանակցությունների մասին տեղեկատվության պակասից։ Այն փաստը, որ բանակցությունները միշտ շատ փակ են եղել ու ոչ թափանցիկ, կարող է շահարկումների տեղիք տալ։ Փաշինյանն ինչ-որ լուծում պիտի գտնի այս խնդիրներին՝ միաժամանակ հանրային քննարկումներ կազմակերպելով բարդ խնդիրների շուրջ։ Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին»,- մեկնաբանեց բրյուսելյան կենտրոնի վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է վերջերս բավական շատ քննարկվող «դավադրությունների» տարբեր տեսություններին, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ գաղտնի պրոցեսի մեջ է ներքաշված, և նույնիսկ հնարավոր է, որ շուտով ինչ-որ համաձայնագիր ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, Ամանդա Փոլն ասում է, որ դավադրության տեսություններն այս տարածաշրջանում միշտ էլ տարածված են եղել, բայց խիստ անհավանական է, որ կարող են գաղտնի բանակցություններ ընթանալ ինչ-որ կոնկրետ ծրագրի շուրջ։

«Հակամարտության գրեթե 30 տարիներից հետո վստահաբար կարելի է ասել, որ հնարավոր չէ խնդրի շատ արագ լուծում գտնել։ Բայց կրկին՝ նույնիսկ եթե երկու առաջնորդները չեն խոսում կոնկրետ նյութի մասին, միայն հանդիպման փաստը դրական երևույթ է։ Նրանք առայժմ ծանոթանում են իրար հետ, փորձում են ավելի լավ ճանաչել միմյանց։ Փաշինյանը շատ բարդ անձնավորություն է թե՛ իր բնավորությամբ և թե՛ իր կենսագրությամբ, բայց նրանց միջև, կարծես թե, լավ քիմիա կա ու դա լավ է։ Այս հարաբերությունները պետք է ամրապնդվեն նոր հանդիպումներով, և հուսանք, որ դրանից հետո նրանք աստիճանաբար կսկսեն կենտրոնանալ հիմնախնդրի կարգավորման բուն նյութի վրա», – նշեց վերլուծաբանը։

Ամանդա Փոլը չի հավատում նաև այն վարկածին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ակտիվությունը Ղարաբաղի հարցի շուրջ և նրա հեռախոսազրույցները նախ՝ Նիկոլ Փաշինյանի, հետո՝ Իլհամ Ալիևի հետ կրկին կապված է բանակցությունների «գաղտնի պրոցեսի» հետ։

Հարցին, թե ընդհանրապես պե՞տք է ինչ-որ քայլեր, նախաձեռնություն սպասել Թրամփի վարչակազմի կողմից՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Փոլը պատասխանեց․ «Թրամփը կանխատեսելիորեն անկանխատեսելի է, և եթե իրոք ինչ-որ գաղտնի պրոցես է ընթանում, ապա ակնհայտ է, որ այն այդքան էլ գաղտնի չէ։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն ու Թրամփն առայժմ ավելի կարևոր առաջնահերթություններ ունեն, որոնք խլում են նրանց ուշադրությունը, և, անշուշտ, Սիրիան այս շարքում վերջին տեղում չէ։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե Միացյալ Նահանգները քաղաքական կապիտալ ներդներ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացում, և ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում