Բրիտանիայի արքայազն Հարին նոր ընկերուհի ունի: Ինչպես հայտնի է դարձել The Daily Mail-ին, Հարիի ընտրյալն է դարձել 25-ամյա մոդել և դերասանուհի Ֆլորենս Բրյուդենել Բրյուսը, որը նախկինում եղել է 2009 թ. «Ֆորմուլա 1» դասի աշխարհի չեմպիոն Ջեյսոն Բաթոնի հետ:
Թերթի տվյալներով՝ զույգը դեռ նոր է սկսել հանդիպել: Նրանք սկսել են շփվել միայն անցած ամսվանից, չնայած ճանաչում են մեկը մյուսին արդեն մի քանի տարի: Ո՛չ արքայազնը և ո՛չ էլ նրա ընկերուհին մամուլում հայտնված այս տեղեկությունը չեն մեկնաբանել:
Թերթը տեղեկացնում է, որ Հարիի նախկին ընկերուհին Հարավային Աֆրիկայից էր: Չելսի Դեյվի հետ նրանք հանդիպել են մի քանի տարի շարունակ, այդ ընթացքում մի քանի անգամ բաժանվել են, ապա նորից միացել:









































