«Մամուլի հետ սուրճ» հաղորդման փետրվարի 1-ի հյուրը լրագրող, քաղաքական վերլուծաբան Մհեր Ղալեչյանն է։
Նրա կարծիքով՝ այժմ ուղղորդված, լայնամասշտաբ հարձակում է իրականացվում գործող իշխանությունների վրա. «Դա կարող ենք անվանել քարոզչական տեռոր, հրետակոծություն։ Այս պայմաններում են երկար ժամանակ աշխատելու խորհրդարանն ու կառավարությունը»։
Մհեր Ղալեչյանի կարծիքով՝ ամենամեծ պատասխանը կլինի լավ և արդյունավետ աշխատանքը, և որպես օրինակ բերում է առողջապահության նախարարին, որն առայժմ այնպես թիրախավորված չէ, ինչպես նախկինում։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կողմից հովանավորված ԶԼՄ-ների գործունեությանը, մեր զրուցակիցն ասաց. «Ցուցադրվեց մի ֆիլմ, որն անբարոյականության գագաթնակետն էր, դրանից հետո այդ դաշտից ամեն ինչ սպասելի է։ Հույս ունեմ, որ կլինեն որոշակի կանոնակարգումներ, որ թույլ չեն տա տեռորն այսկերպ շարունակել»։