Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանրապետության կառավարության ընդլայնված նիստի ընթացքում ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովին ցույց է տվել նրա տեղը, ստիպելով տեղափոխվել: Նիստի այդ հատվածը հրապարակվել է «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայության YouTube-ալիքում:
«Հիմա ես կփոխեմ պրոտոկոլը: Եկեք այստեղ»,- պետության ղեկավարը դիմել է ֆինանսների նախարարին:- «Քաջամջարովից սկսած բոլորդ տեղափոխեք մեկ տեղ այն կողմ: Ահա նրա տեղը: Մեր վերաբերմունքի հետևանքն է, որ մեր ֆինանսները կաղում են»,- ասել է Նազարբաևը:
Ղազախստանի ղեկավարի նման գործողությունները պարբերականին հիշեցրել են Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի «ճիշտ չեք նստել» արտահայտությունը, որը հնչել է 1999թ.-ի մայիսի 5-ին, երրորդ հազարամյակին ընդառաջ կազմակերպական կոմիտեի նիստում: Նա տեղափոխել է վարչապետի առաջին տեղակալին և ներքին գործերի նախարար Սերգեյ Ստեպաշինին վարչապետ Եվգենի Պրիմակովի մոտ: