Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարվել թիմի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններից:
«Ես կանհանգստանայի, եթե Իսկոն գոհ լիներ ամեն բանից: Նորմալ է, երբ ֆուտբոլիստը որևէ առիթով դժգոհություն է հայտնում: Վստահ եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը Իսկոն կշարունակի պայքարել մեր թիմի հաջողությունների համար:
Նա հիանալի անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին փուլը: Պարզապես փոխվել է թիմի տակտիկական սխեման, ինչն էլ փոքր-ինչ ազդել է Իսկոյի վրա»,- ասել է Անչելոտին:










































