Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անուղղակի պատասխան Վիտալի Բալասանյանին, կամ՝ ինչպես բանակը դուրս բերել Մարտի 1-ի գործից

Մենք մի քանի օր առաջ անդրադարձել էինք Մարտի 1-ի գործին, դրանում զինվորականության ներգրավմանը ու փորձագիտական կարծիք էինք հայտնել, որ հանցագործության համապարփակ բացահայտմանը զուգահեռ՝ նախաքննության մարմինը պետք է գտնի իրավական լուծում բանակը այս պատմությունից դուրս դնելու համար։ Այնուամենայնիվ, արդեն այն փաստը, որ ՊՆ երկու նախկին նախարարներ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ են, ազդում է զորքի տրամադրության վրա, ինչի մասին Բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ բարձրաձայնել էր անգամ պաշտպանության ներկա նախարար Դավիթ Տոնոյանը։

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այն, ինչը մենք առաջարկում ենք, կարող է տեղի ունենալ քաղաքական լուծման արդյունքում, որի հետևանքով չպետք է տուժի նաև հանցագործության բացահայտման գործընթացը։ Ուրախությամբ պետք է նկատենք, որ խորհրդարանի Պաշտպանության, ՆԳ ու ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև Փաստահավաք խմբի անդամ է եղել, առաջարկել է բանաձև, որն ամբողջովին կարող է լուծել մեր կողմից բարձրաձայնված խնդիրը։

Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Կոչ եմ անում բոլոր էն պատասխանատուներին, որոնք ոչ իրենց մեղքով են մտել էս գործընթացի մեջ, այլ կոնկրետ մարդկանց հրամանների կատարման արդյունքում: Եկեք աջակցեք՝ քննության շահերից ելնելով, բանակի շահերից ելնելով, ամբողջ ուժային համակարգի շահերից ելնելով: Ես հիմա որպես տվյալ հանձնաժողովի նախագահ եմ դիմում»:

Կարծում ենք՝ խորհրդարանի պատգամավորը, որը ներկայացնում է քաղաքական մեծամասնությունը, այս առաջարկությունը հնչեցրել է համապատասխան քննարկումներից ու համաձայնեցումներից հետո, ու նրա այս հորդոր-առաջարկությունը կարող ենք համարել իշխանության կարևոր ուղերձը բարձրաստիճան զինվորականությանը։

Խիստ ուշագրավ է, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի առաջարկությունը հաջորդել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի երկու քննադատական հարցազրույցներին, ինչն էլ հիմք է տալիս մտածելու, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հակված է գնալ ոչ թե հակադրության, այլ ռացիոնալ լուծումների ճանապարհով։ «…Նույն Վիտալի Բալասանյանին: Պետք չի, որ Արցախի Ազգային հերոսը փորձի ինքը դառնալ մարդկանց արած անօրինական գործողությունների փաստաբանը: Պետք է զինվորականները մնան իրենց փառահեղ անցյալի շրջանակում: Եթե իրենց օգտագործել են, էդ մեղավորները անպայման պետք է պատժվեն: Որովհետև բանակային հրամանը պարտադիր կատարման ենթակա է, ես դա չեմ քննարկում: Բայց էդ հրաման տվողը…»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը միանգամայն իրավացի է՝ արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարների պաշտպանությունը Ռոբերտ Քոչարյանին կամ հին համակարգի ներկայացուցիչներին ամենևին էլ չի թեթևացնում վերջիններիս մեղքը, հակառակը՝ տեղի ունեցածի պատասխանատու է դարձնում նաև հարգված զինվորականներին՝ ստվերելով նրանց փառահեղ անցյալը, նրանց նույնացնելով քրեաօլիգարխիկ համակարգի հետ, հանրության մեջ կասկածներ ծնելով, որ մարտական ուղի անցած գեներալները նույնպես անմասն չեն կատարված հրեշավոր հանցագործությունների կազմակերպմանը։

Լրագրողը հարց է հնչեցրել՝ արդյոք զինվորականների անկեղծ խոստովանությունը հնարավորություն կտա՞, որպեսզի վերջիններս ազատվեն քրեական հետապնդումից, ինչին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Մեր Քրեական օրենսգիրքը նաև ոնց որ թե նման լուծումներ է տալիս անկեղծ բացատրությունները տալու պարագայում»:

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան զինվորականությանը շատ հստակ է։ Պետության, բանակի շահերը ու նաև՝ Մարտի 1-ի գործի բացահայտման անհրաժեշտությունը հուշում են, որ բարձրաստիճան զինվորականները անկեղծորեն պետք է համագործակցեն նախաքննության մարմնի հետ։ Այսօր բանակի, պատերազմի ակունքներում կանգնած մարդիկ ունեն ընտրության հնարավորություն, վաղը նրանք ամբողջովին նույնանալու են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում