ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հավանություն է տվել Նյու Յորքի իշխանությունների այն որոշմանը, համաձայն որի այդ նահանգում թույլատրվել են Միասեռականների ամուսնությունները: «Այն, ինչ տեղի է ունենում երկրում վերջին տարիներին, և այն, ինչ տեղի ունեցավ Նյու Յորքում անցած շաբաթ, ես կարծում եմ, շատ դրական երևույթ է»,- ասել է Օբաման:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Նյու Յորքում, որը համարվում է ԱՄՆ ամենախիտ բնակեցված նահանգը, թույլատրվեցին միասեռականների ամուսնությունները:
Նյու Յորքը դարձավ ԱՄՆ 6-րդ նահանգը, որտեղ օրինականացվել են այս ամուսնությունները: Ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ մինչ այդ չէին կարողանում գրանցել իրենց ամուսնությունը, և միայն Քոնեքթիքութ, Այովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնթ նահանգներում և ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում էր դա թույլատրված: