Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 11.2 տոկոսով. աճը պայմանավորված է երկու հանցատեսակի գծով

Անցած տարվա  ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 11.2 տոկոսով կամ 2267 դեպքով: Հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:

«2017 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը եղել է 20 հազար 284, 2018 թվականին՝ 22 հազար 551: Աճը հիմնականում պայմանավորված է երկու հանցատեսակների գծով: Առաջինը կոռուպցիոն բնույթի հանցագործություններն են: Եթե 2017 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ապա 2018 թվականին դրանց թիվն աճել է մոտ 2.5 անգամ՝ կազմելով 1353: Այս հանցագործությունները իրենց բնույթով դասվում են առավել լատենտային հանցատեսակների շարքին և դրանց թվի աճը ինքնին դրական արդյունք է, քանի որ դրանց հայտնաբերումը իրավապահ մարմինների համար բավականին բարդ է և պահանջում է օպերատիվ քննչական լայնածավալ միջոցառումների պատշաճ իրականացում: Հարկ եմ համարում նշել, որ հայտնաբերված դեպքերի 56.2 տոկոսը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից»,- մանրամասնեց Ղուկասյանը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում 2018 թվականին բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 5.7 միլիարդ դրամի վնաս, 2017 թվականին հասցված վնասը կազմել է շուրջ 735 միլիոն դրամ:

«Ելնելով վերը նշվածից կարծում եմ, որ այս կարգի հանցագործությունների աճը ոչ թե պետք է  անհանգստացնի հանրությանը, այլ հակառակը՝ գոհացնի»,- ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետը:

Հանցագործությունների ընդհանուր թվի աճի վրա մեծապես ազդել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակի նկատի ավելացումը՝ մոտ մեկ քառորդով: Այդ հանցագործությունների  թիվը 2017 թվականին կազմել է 8102, անցած տարի՝ 10 հազար 112:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում