Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Խաղը սրվում է. վտանգավոր հակադրություն Հայաստանի ու Արցախի միջև

Ես հրաժարական չեմ տալու, Արցախի Հանրապետությունում ինձ պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում. Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով լուրին, թե Ղարաբաղում կարծում են, որ Բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում նաև Վիտալի Բալասանյանին հեռացնեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

«ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, որովհետև ես իմ պարտականությունները կատարում եմ, երբ չկատարեմ, ԱՀ նախագահը համապատասխան որոշում կկայացնի: Նույնն է թե՝ ՌԴ-ի, Մոլդովայի իշխանություններին հորդորեն մեկ այլ պետությունում որևէ մեկին պաշտոնանկ անել: Որևէ մեկը որևէ մեկին իրավունք չի վերապահում, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված պետականություն ունեցող ԱՀ ներքին գործերին խառնվի»,- նշել է նա:

Վիտալի Բալասանյանն ասաց, որ Եռաբլուրում ինչի մասին խոսել է, կրկին պնդում է՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածը Մարտի 1-ի գործով ծիծաղելի է:

Ինչ վերաբերում է նրան, որ իր հնարավոր պաշտոնանկությունը կապվում է նաև ԱՀ-ում նախագահական վաղաժամկետ ընտրություններում իր հնարավոր մասնակցության հետ, նշվում է, որ եթե ՀՀ իշխանությունների ֆավորիտն Արայիկ Հարությունյանն է, ապա քոչարյանական թիմի թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի ինքը, Վիտալի Բալասանյանը շեշտել է. «Նախ՝ չեմ որոշել, որ մասնակցելու եմ ընտրություններին: Եթե որոշեմ մասնակցել, կլինեմ ժողովրդի թեկնածուն, մեկընդմիշտ մոռացեք, որ ես կլինեմ որևէ մեկի թեկնածուն, ես կլինեմ ժողովրդի թեկնածուն»:

Այսպիսով՝ արցախցի գեներալը սրում է Երևանի ու Ստեփանակերտի միջև առկա հակադրությունը։ Ուշագրավ է, որ Վիտալի Բալասանյանն ըստ էության չի հերքում, որ Երևանում ցանկանում են տեսնել իր պաշտոնանկությունը, սակայն հասկացնում է, որ հրաժարական չի տալու՝ հղում անելով Արցախի ինքնիշխանության վրա։

Իհարկե, համարժեք չէ, որ Բալասանյանը չճանաչված Արցախը համեմատում է Ռուսաստանի ու Մոլդովայի հետ, սակայն շատ ավելի տարակուսելի է, երբ գեներալը դա անում է Հայաստանի ու Արցախի հարաբերությունների մասին խոսելիս։ Սա արդեն հարց է, որ քննարկելի է ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական տիրույթում՝ մանավանդ, որ Արցախի պետական բյուջեն, ըստ էության, ձևավորվում է Հայաստանից արվող բյուջետային հատկացումների հաշվին։

Բացի այդ՝ եթե Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է միջամտի Արցախի ներքին գործերին, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու էր նա ժամանակին լռում, երբ ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ըստ էության «օկուպացրել» է Հայաստանի իշխանությունը։ Կամ՝ ինչո՞ւ է Բալասանյանը հիմա միջամտում Հայաստանի ներքին գործերին ու խոսում Մարտի 1-ի գործի մասին։

Սակայն խորքային իմաստով վտանգավորն այն է, որ գնալով մեծանում է անջրպետը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև, ու հակադրությունն արդեն բազմաշերտ է ու վերաբերում է ոչ միայն ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, այլ նաև ներքին քաղաքականության մի շարք հարցերի։

Այս հարթության վրա Արցախի նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու մյուս տարի, կարող են ինտրիգային դառնալ։ Սակայն շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվի ղարաբաղյան կլանի 1998-ի գայթակղությունից ու չփորձի «օկուպացնել» Արցախի իշխանությունը։ Հայաստանի ու Արցախի միջև անհրաժեշտ է ձևավորել ներդաշնակ ինստիտուցիոնալ հարաբերություններ, ու դրա բանաձևը ԼՂՀ-ում միանգամայն օրինական ընտրությունների անցկացումն է՝ անկախ դրանց արդյունքներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում