Միանգամից երեք գիտնականներ` Ռիչարդ Հեքը, Էի-իչի Նեգիշին եւ Ակիրա Սուզուկին Նոբելյան մրցանակ են ստացել քիմիայի բնագավառում ` օրգանական սինթեզում օգտագործվող պալադիումի կատալիզատոր ստանալու համար: Այս մեթոդը գիտնականներին թույլ է տալիս այս ձեռքբերումները օգտագործել դեղորայքի եւ տեխնիկայի արտադրության գործում: Նոբելյան մրցանակակիրները կստանան 10 մլն շվեյցարական ֆրանկ (£900,000; 1մլն եվրո; $1.5 մլն):
Նոբելյան մրցանակ շնորհվում է նաեւ ֆիզիկայի, բժշկության, գրականության, խաղաղության եւ տնտեսագիտության համար: