Սիրիան մի քանի շաբաթ անց ամբողջովին կազատագրվի ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից: Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փաթրիք Շանահանը, փոխանցում է Reuters-ը:
«Ես կասեի, որ ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքի 95.5 տոկոսը սիրիացիներին է վերադարձվել: Մի քանի շաբաթվա ընթացքում այն 100 տոկոս կդառնա»,-ասել է Շանահանը: