Tuesday, 23 04 2024
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

«Իմ քայլ»-ի մոլորությունը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ՀՀ պետական օրհներգը փոխելու նախաձեռնությամբ: Նա առաջարկում է Բարսեղ Կանաչյանի «Մեր հայրենիքը» փոխարինել Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտությամբ, որի հեղինակն է Արամ Խաչատուրյանը: Ինչ վերաբերում է բառերին, ապա պարոն Սիմոնյանի կարծիքով՝ ՀԽՍՀ օրհներգի տեքստը պետք է փոխարինվի նորով:

Անկեղծ ասած, կարծում եմ, որ տեղին չէ Ալեն Սիմոնյանի այս առաջարկը քննարկման առարկա դարձնել, քանի որ ակնհայտ է, որ ԱԺ-ում պարապության մատնված փոխնախագահը փորձում է ինչ-որ ամբոխահաճո առաջարկներով շահել հանրության համակրանքը: Դե ինչ խոսք, Արամ Խաչատուրյանի անվան շահարկումը շահավետ դիրքավորում է: Համոզված եմ՝ պարոն Սիմոնյանը համանման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ չի մտածել խնդրի քաղաքական, մշակութաբանական ու արժեքային կողմերի մասին: Երևի թե ոչ էլ պետք է, կարևորը մեծ կոմպոզիտորի անունը պարբերաբար խրոխտ տոնայնությամբ շեշտադրելն է: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրհներգի հիմնախնդիրը հանրային լայն զանգվածների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել, կարծում եմ՝ արժե մի փոքր խոսել դրա մասին:

Իմ համոզմամբ՝ արդի շրջափուլում օրհներգի փոփոխությունն այդքան էլ տեղին չէ, իսկ ինչ վերաբերում է ՀԽՍՀ օրհներգին վերադառնալու հնարավորությանը, ապա դա իսկապես աբսուրդ է:

Պետական խորհրդանիշներն ընդհանրապես քաղաքական ու մշակութային իրողություններ են: Ասվածի համատեքստում գեղագիտական ընկալումները ուղղակիորեն մղվում են երկրորդ պլան: Կարևորը արժեքային ազդակն է, քաղաքական բովանդակությունն ու թիրախը: Մի՞թե 1991 թ. քաղաքական ղեկավարությունն ու հանրությունը զուրկ էին գեղագիտական բարձր ընկալումներից, արդյոք նրանց մտքով չէ՞ր անցնում, որ «Մեր հայրենիքը» կիսատ-պռատ, այստեղից-այնտեղից հավաքված ստեղծագործություն է:

Իհարկե, բոլորն էլ հասկանում էին: Նույնիսկ ամենաուշ հասկացողը կարող էր գլխի ընկնել, որ հարցը երաժշտության որակի մեջ չէ: Կարող էին, չէ՞, ինչ-որ հանճարեղ երաժշտությունից ինչ-որ մի շքեղ հատված բերել ու օրհներգ դարձնել: Իսկ ինչո՞ւ չարեցին: Պատասխանը միանշանակ է. խնդիր էր դրված վերստեղծել մի մեծ գաղափար, որը կխորհրդանշեր ու կմարմնավորեր անկախությունը: Իսկ այդ գաղափարը Առաջին հանրապետությունն էր ու դրա պետական խորհրդանիշները: Այսինքն՝ 1991 թ. հստակ ամրագրվեց այն ճշմարտությունը, որ խորհրդային տիրապետությունից ազատագրված Հայաստանը Առաջին հանրապետության քաղաքակրթական ու արժեքային ժառանգորդն է: Որքան էլ Արամ Խաչատուրյանի երաժշտությունը հանճարեղ լինի, մի՞թե բովանդակային հարթության մեջ նա կարող է մրցակցել կիսատ-պռատ ու անտաղանդ «Մեր հայրենիքի» հետ:

Միանշանակ է, այս հարթության մեջ Խաչատուրյանը դատապարտված է պարտության:

Խաչատուրյանի երաժշտությունը կայսերական է, ավելին՝ այն խորհրդանշում է հենց անծայրածիր, սահմաններ չունեցող կայսրությունը: Իսկ գավառական ու սահմանափակ «Մեր հայրենիքը» խորհրդանշում է ազգային-ազատագրական պայքարը, նրա մեջ լսելի են հանուն ազատության պայքարած մարդկանց անզուսպ գոռոցները: Իսկ գիտե՞ք, թե ինչու է այն կիսատ-պռատ: Որովհետև հենց Առաջին հանրապետությունն էլ կիսատ-պռատ էր, այստեղից ու այնտեղից հավաքված, արյան ու զոհողությունների գնով կենդանություն առած ինչ-որ թերի օրգանիզմ: Բայց 1991 թ. մենք փորձում էինք վերականգնել հենց այդ թերի օրգանիզմի շունչը և դրանից ելնելով ժառանգել ենք դրա խորհրդանիշները՝ օրհներգն ու դրոշը:

Մտածե՞լ են այս ամենի մասին օրհներգի փոփոխման ջատագովները: Կարծում եմ՝ ոչ: Այստեղ մտածելու հարց էլ չկա, պարզապես գործ ունենք քաղքենիության չափազանց մեծ չափաբաժնի հետ: Իբրև թե՝ Արամ Խաչատուրյան, աշխարհահռչակ կոմպոզիտոր, բարձր երաժշտություն ու նման թիթիզ ձևակերպումներ: Դե արի ու բացատրի, որ պետության պարագայում այդ քաղքենի դրսևորումները պարզապես անթույլատրելի են: Պետությունը, որպես այդպիսին, կենդանի օրգանիզմ է, այն ապրում է ու շնչում: Այսինքն՝ մենք գործ չունենք աշխարհագրական անշարժ ու դատարկ տարածքի հետ: Այն պետք է լցված լինի թթվածնով, որն է՝ բովանդակությունը: Ինչպիսի՞ բովանդակությամբ է լցված մեր պետությունը:

Որքան էլ մենք Արամ Խաչատուրյանին մերը համարենք, բայց մշակութային տեսանկյունից նա պատկանում է Խորհրդային Միությանը, ավելին՝ նա արտադրանքն է այդ կայսրության ու փաստորեն՝ նաև դրա արժեքային կրողը:

Մենք կարող ենք հպարտանալ Արամ Խաչատուրյանով, կարող ենք վայելել նրա մեծ ժառանգությունը, բայց չենք կարող այդ կայսերական մշակութային միջավայրի արտադրանքը բերել ու անկախության խորհրդանիշ դարձնել: Դա մեծ է, շատ մեծ ու այնքան, որ Հայաստանը չի կարող դիմանալ դրա արժեքային ծանրությանը:

Հայաստանի խորհրդանիշները պետք է Հայաստանի պես փոքր ու գավառական լինեն, քանի որ այդ փոքրության ու գավառականության մեջ է թաքնված իրական մեծությունը՝ անկախության մեծությունը:

Խորհրդային Հայաստանը մեր անցյալն է՝ հարազատ ու ջերմ անցյալը: Այդ ժառանգությունից մենք չենք կարող փախչել, բայց չենք էլ կարող առաջ շարժվել՝ ծանր բեռը հետևներիցս քարշ տալով: Մենք պետք է կտրվենք, վերջապես պոկվենք խորհրդային անցյալից ու անցնենք առաջ:

Պետական խորհրդանիշները հենց այնպես չեն ստեղծվում: Պարտադիր պայման է ներքին պահանջարկը, արժեքային մղումը: Հնարավոր չէ արհեստականորեն վերցնել ու համընդհանուր խորհրդանիշ սահմանել: Այսինքն՝ համանման կարևորության հարցերը չեն կարգավորվում ինչ-որ մարդկանց քմահաճույքով կամ էլ չիմացության արհեստական պոռթկումով:

Եկեք մի փոքր սպասենք: Միգուցե ինչ-որ մի օր նոր օրհներգ ստեղծելու ներքին խորը պահանջարկ ձևավորվի: Ու այդ ժամանակ մենք ոչ թե կվերստեղծենք խորհրդային կայսերական անցյալը, այլ կստեղծենք նորը, որը նորից Հայաստանի պես փոքր ու գավառական կլինի, բայց այդ փոքրության ու գավառականության մեջ կմարմնավորվեն այն մեծ արժեքները՝ անկախությունը, ինքնիշխանությունը, ինչպես նաև ազատությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում