Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Ամոթ է, չի կարելի այդ վարկածները դնել շրջանառության մեջ․ Վիտալի Բալասանյանը՝ Մարտի 1-ի մասին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

– Հաճա՞խ եք լինում Երևանում:

– Հիմնականում գործի բերումով: Իսկ արձակուրդներին Հայաստանում տարբեր վայրեր ենք այցելում՝ սահմանամերձ բնակավայրեր, մեկ-մեկ էլ դիրքերում ենք լինում՝ վերականգնելու մեր հիշողությունները…

– Հայաստանի նոր իշխանությունների հետ շփումներն ի՞նչ մակարդակի վրա են:

– Նախ՝ ՀՀ իշխանությունների, վարչապետ Ն. Փաշինյանի հետ երկարուձիգ տարիներ կապ ենք ունեցել, բազմաթիվ անգամներ հանդիպել ենք թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Երբ Ն. Փաշինյանը պատգամավոր էր, եղել են դեպքեր, որ նա իր տիկնոջ հետ է այցելել Ղարաբաղ, մենք հանդիպել ենք նաև իմ կաբինետում, մեր ջերմ հարաբերություններն այսօր էլ շարունակվում են: Նախագահ Արմեն Սարգսյանը, երբ 90-ականներին վարչապետ էր նշանակվել, այցելել էր Արցախ, նրա մայրական կողմը մեր շրջանից է, նրա հետ նույնպես հարաբերություններ միշտ եղել են ջերմ և շարունակվում են:

– Փաստորեն, մարդկային շրջանակում շատ բան չի փոխվել:

– Ո՛չ, արդեն 20 և ավելի տարիներ են, մեր հարաբերությունները ոչ թե միայն Ն. Փաշինյանի և Ա. Սարգսյանի հետ են, այլ կապերը միշտ եղել են, որովհետև Արցախը առանց Հայաստանի Հանրապետության չենք պատկերացնում և հակառակը՝ ՀՀ-ն առանց Արցախի: Խորհրդային տարիներից այդ կապերն ունեցել ենք, ես այստեղ եմ ուսում ստացել…

– Ավելորդ եմ համարում հարցնել, որ նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ եք ձեր կապերը պահել:

– Երբ շարժումը սկսվեց, «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամների հետ աշխատանքներ էինք տանում թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում: Իսկ երբ ԳԽ ունեցանք, նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը, ստեղծվեց կառավարությունը և նախագահական ապարատը, բոլորի հետ սերտ համագործակցում էինք՝ թե՛ անձնական շփումներով, թե՛ պաշտոնական:

– Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները ձեր կյանքում վճռորոշ դերակատարություն են ունեցել:

– ՀՀ բոլոր երեք նախագահներն ինձ համար վճռորոշ դեր են խաղացել, համոզված եմ, որ մեր երկրի համար էլ վճռորոշ դեր են խաղացել: Մեր ժողովուրդն է նաև իմ կյանքում մեծ դեր խաղացել…

– Հարգելի Բալասանյան, դուք այսօր պանթեոնում լրագրողների հետ զրույցում մի քանի մտքեր եք արտահայտել, որոնք արդեն հասցրել են հակասական վերաբերմունքի արժանանալ: Նախ ուզում եմ ճշտել՝ դա ձեր մասնավո՞ր կարծիքն է, թե՞ կարելի է Արցախի իշխանություններին վերագրել:

– Ցանկացած քաղաքացի իրավուքն ունի կարծիքներ հայտնել ինչու չէ՝ նաև մեր մայր հայրենիքում, մայրաքաղաքում… Ես, որպես այս երկրում իմ լուման ունեցող մարդ, իմ անձնական կարծիքն եմ արտահայտել:

– Սահմանադրական կարգի խախտման հոդվածի մասին ի՞նչն է ծիծաղելի. դուք այդպիսի միտք եք արտահայտել:

– Չի կարելի ժամանակից առաջ ընկնել: Հիմա տեսեք՝ լրատվամիջոցները առիթ առ առիթ քննադատում են, կամ երբ մեկն ասում է, որ սահմանադրական կարգ է խախտվել, որպես կանոն, մարդիկ դա օգտագործում են, բայց կա դատարան, կան համապատասխան մարմիններ, վճիռը կլինի, դատարանը որոշում կկայացնի, բայց մինչ այդ ձեռնպահ կմնանք: Մինչ այդ, քանի դեռ չկա դատարանի վճիռը, ասել մեր անձնական կարծիքը՝ ասենք՝ դա սահմանադրական կարգի տապալում է և այլն, իհարկե՝ սա մի քիչ ծիծաղելի է:

– Ծիծաղելի է այդ հոդվածով մեղադրանք առաջադրե՞լը:

– Հիմա դա ՀՔԾ-ն, դատախազությունը, դատարանը կորոշեն:

– Իսկ Ձեզ, որպես Արցախյան պատերազմի նշանակալի դերակատարի, հետաքրքի՞ր է 10 տարի առաջ Երևանի փողոցներում ինչ պայմաններում են անզեն քաղաքացիները զոհվել:

– Ես ընդհանրապես ձեռնպահ չեմ մնացել Հայաստանում կատարվող իրադարձություններին, ժողովուրդը գիտի. 96թ. նախագահական ընտրություններից հետո եղավ թոհուբոհ, փառք Աստծո, կարողացանք խաղաղ անցում ապահովել, գործը զենքի չհասավ, Հոկտեմբերի 27-ից անմիջապես մեկ օր հետո հայտնվեցի այստեղ, դեռևս Արցախի ԶՈՒ-ում էի ծառայում, չէի կարող ձեռնպահ մնալ, որովհետև հայտնվել էինք լինել-չլինելու վիճակի մեջ, մեր պետականությունը կարող էր հօդս ցնդել: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ էլ, տեսաք, հայտնվեցի այստեղ: Որպես քաղաքացի, որպես ճանապարհ անցած, որպես այս երկրի երեք նախագահների օրոք ծառայած գեներալ, իհարկե, ես իրավունք չունեմ ձեռնպահ մնալ, իմ մասնակցությունը, կարծում եմ, պարտադիր պայման է, այնպես, ինչպես երբ 2016թ. ապրիլին ես իմ ուսադիրները տարա առաջին իսկ խրամատ, դա իմ պարտականությունն էր: Ես շարունակելու եմ այդ պարտավորությունը, պատասխանատվությունը կրել:

– Այսինքն՝ ինչպես շատերը, դուք էլ շատ կուզենայիք իմանալ, թե ինչ հանգամանքներում են զոհվել այդ մարդիկ:

– Նախ ես խնդրում եմ, հորդորում եմ բոլորին զոհերի մասին չխոսել, չշահարկել, որովհետև նրանց ընտանիքները հայտնվել են ծանր վիճակում, այնպես որ, թող ուժային կամ իրավապահ մարմինները համապատասխան որոշումներ կայացնեն, և մենք կտեսնենք՝ այդ տասը զոհերը հրազենային վնասվածքներով էին, վթարային վնասվածքներով էին, թե ծեծկռտուքի հետևանքներով, ես չգիտեմ: Այսօր բարձրաձայնում են, որ հատուկ հրաման են տվել ներքին զորքերի ծառայողին սպանել, որպեսզի դա շահարկվի և արտակարգ դրություն մտցվի, շատ ամոթ է, ես գտնում եմ, որ չի կարելի այդպիսի վարկածները դնել շրջանառության մեջ: Դա վտանգավոր է բոլորիս համար, նամանավանդ զոհերի ընտանիքների համար:

– Բայց մյուս կողմից՝ օգտագործվել է հրազեն, որը շարքային քաղաքացու ձեռքին չէր կարող գտնվել:

– Հիմա մենք չենք կարող ասել՝ ում ձեռքին է գտնվել՝ շարքային քաղաքացի է եղել, ներքին զորքերի կամ ՊՆ-ի ներկայացուցիչ է եղել, թե այլ երկրի քաղաքացի: ՀՔԾ-ն, իրավապահները, դատախազությունը համապատասխան աշխատանքներ են տանում, սպասենք, օրը կգա, բարին հետը:

– Դուք ե՞րբ և ի՞նչ եք իմացել 0038 հրամանի մասին:

– Ես ԱԺ պատգամավոր էի… 0038 հրամանը գաղտնի հրաման է եղել, իմ իմացածով՝ հրաման է եղել զորքերը բերել զորանոցային իրավիճակի, իմ կարծիքով՝ մի պարզ պատճառով, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարում էր, որ փոխնախարարներ Մ. Գրիգորյանը և Գ. Մելքումյանը պատրաստ են զորքով անմիջական աջակցություն մատուցել միտինգավորներին: Ինչ էր մնում պաշտպանության նախարարին անել, ցանկացած պաշտպանության նախարար կգործեր այդ կերպ:

– Անհատ գեներալն այդպիսի լիազորություն ունի՞, կարո՞ղ է զորք հանել քաղաքական զարգացումների ժամանակ:

– …Չի բացառվում. ո՞վ է ասել, որ գեներալ Բալասանյանը այդպիսի հնարավորություն չուներ, որ հրաման տար, և իր նախկին զինծառայողներից 10 հոգի դուրս գային: Որևէ բան չպետք է բացառենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում