ԱՄՆ ավելի քան 600 զինծառայող է ժամանել Սիրիա՝ Եփրատ գետից դեպի արևելք տեղակայված ռազմական օդուժի երկու բազաներ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ զինվորականները տեղավորվել են Հալեպի նահանգի Խարաբ Ըշք և Սարին շրջաններում: Նրանք դառնալու են Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման հիմնական կետերից մեկը: Հասեք շրջանում գտնվող ևս երկու բազա կօգտագործվի ծանր սպառազինության դուրսբերման համար:
Ժամանած ամերիկյան զորակազմը պետք է ներգրավվի ստորաբաժանումների դուրսբերման մեջ:
Ավելի վաղ, CNN-ը վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, հայտարարել է, որ Վաշինգթոնը լրացուցիչ զորակազմ է ուղարկել Սիրիա՝ զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու համար: