Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Չմիջամտել Վենեսուելայի ներքին գործերին

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ասել է. «Այժմ ժամանակն է, որ բոլոր պետությունները կողմնորոշվեն։ Ոչ մի հետաձգում, ոչ մի խաղ։ Կա՛մ դուք կանգնում եք ազատությունը պաշտպանող ուժերի, կա՛մ Մադուրոյին աջակցող պետությունների և նրա ստեղծած քաոսի կողքին»։

Իհարկե, խոսքերն այս ավելի քան օրինաչափ են ու տրամաբանական: Բնական է, մարդկության պատմության ամբողջ ընթացքում նվաճողական ու գաղութատիրական գրեթե բոլոր գործընթացները ընթացել են բարձր ու վերամբարձ գաղափարների շղարշի ներքո՝ հելլենիզմից ու Հռոմից մինչև գաղութային կայսրություններ, հին հունական պոլիսներից մինչև իսլամական նվաճումներ, քրիստոնեությունից մինչև ժողովրդավարություն:

Զարմանալի ոչինչ չկա, միայն թե զավեշտն այն է, որ բոլոր ժամանակներում էլ լինում են առանձնահատուկ հիմարներ, որոնք կուրորեն հավատում են բարբարոսներին քաղաքակրթելու այդ միֆին:

Շատերը չեն հասկանա ասվածի միտքն ու տրամաբանությունը, բայց տարածման ճանապարհին մարդկությանը համեմատաբար քիչ վնասներ են տվել իսլամն ու կոմունիզմը:

Չխորանալով նյութի մանրամասների մեջ՝ նշենք, որ բոլոր դեպքերում միջազգային հարաբերությունների առաջնային շարժիչ ուժը շահն է, պարզ ու բնական շահը: Պետությունները շարժվում են միայն այդ խաղի կանոններով: Մնացյալ բոլոր գաղափարներն ու արժեքները շահի սպասարկման փիլիսոփայական հիմնավորումներն են:

Աշխարհի հետ վերջնագրերի ճանապարհով խոսող պետքարտուղարին կարելի է հարցնել՝ իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ն ազատություն չի տարածում Սաուդյան Արաբիայում կամ էլ Պակիստանում: Ինչո՞ւ է Վաշինգտոնը տասնամյակներ շարունակ աջակցել Լատինական Ամերիկայի մի շարք հանցագործ ռեժիմների գոյությանը: Ի դեպ, հենց Վենեսուելայի հարևանությամբ:

Ի՞նչ է ստանալու Վենեսուելայի ժողովուրդը, եթե ԱՄՆ-ի բարձր հովանու ներքո Մադուրոյի ռեժիմը տապալվի: Վստահաբար ո՛չ ազատություն, ընդհակառակը՝ հանցագործ սոցիալիստական ռեժիմին փոխարինելու է հանցագործ կապիտալիզմը: Պետության ու բյուրոկրատիայի փոխարեն մարդկանց շահագործելու է մասնավոր բիզնեսը, իսկ ազատ շուկայի շղարշի ներքո պետական ամբողջ ունեցվածքը հայտնվելու է մի քանի տասնյակ օլիգարխների ձեռքում:

Ժողովրդավարության հաղթանակի առաջնային խթանը պետք է լինի ներքին պահանջարկը: Այսինքն՝ հանրությունը ինքն իր ուժերով պետք է հասնի այդ փորձառությանն ու աստիճանական քայլերով մոտեցնի արդար հասարակարգի կառուցման երազանքը:

Ներքին պահանջարկի բացակայությունը փոխլրացվում է ժողովրդավարության կոպիտ ու վայրենի արտահանման պրակտիկայով, և հանրույթը կանգնում է փլուզման առջև՝ էլ ավելի հեռանալով ժողովրդավարության երազանքից: Ի դեպ, ներքին պահանջարկ ասելով ես ամենևին էլ նկատի չունեմ առանձին անհատների բարի ցանկությունները, հեղափոխական լոզունգներն ու գոռոցները: Խոսքը ավելի շատ մարտահրավերին դիմակայելու կարողության, հնարավորության ու պատրաստվածության մասին է: Վենեսուելան որպես պետություն ներկայումս պատրաստ չէ դրան, հատկապես պատրաստ չէ ընկալել դրա վայրի արտահանվող տարակերպը: Ինչպես նաև ժամանակին պատրաստ չէին Իրաքն ու Աֆղանստանը: Արդյունքում ժողովրդավարության փոխարեն առաջնային պլան մղվեցին իսլամիզմն ու կրոնական ֆունդամենտալիզմը՝ տալիբների ու ԻՊ-ի մարմնավորմամբ:

Իմ համոզմամբ՝ միջազգային հարաբերություններում պետք է բացառվեն համանման կոպիտ միջամտություններն ու ժողովրդավարության արտահանման վայրենի եղանակները: Շեշտը պետք է դրվի աստիճանական ռեֆորմների վրա, որոնց դանդաղ ներգործությամբ մարդը, հանրույթն ու պետությունը աստիճանաբար կնախապատրաստվեն մեծ վերափոխման՝ առանց ցնցումների ու փլուզումների, սահուն ու սրընթաց:

Արտաքին պահանջարկով հեղափոխությունները իրենց էությամբ փակուղային են: Այսինքն՝ համանման իրավիճակներում հանրույթը էլ ավելի է հեռանում ժողովրդավարական արժեքներից, քանի որ արհեստական ճանապարհով ներդրված ու կենսունակություն չդրսևորած կեղծ ժողովրդավարությունը էլ ավելի ատելի է դառնում մարդկանց համար: Հետագայում, որպես կանոն, չափազանց բարդ է նրանց համոզել, որ այն, ինչ որ կա, ընդամենը ժողովրդավարության պատրանք է, դրա փոխարեն պետք է ստեղծվի իրական ժողովրդավարություն: Բայց դրանք անօգուտ փորձեր կլինեն, քանի գաղափարն ինքնին մարդկային գիտակցության մեջ արդեն իսկ վանվել է ու անէացել:

Ասվածի վառ ապացույցը կարող ենք տեսնել արդի Ռուսաստանում: 90-ականների վայրի կապիտալիզմն ու օլիգարխիկ համակարգը, որոնք քողարկված էին ժողովրդավարության շղարշի ներքո, արժեզրկեցին ժողովրդավարական հասարակարգի իրական ընկալումը, ու արդյունքում ռուսաստանցին ծափահարություններով ընդունեց Վ. Պուտինին ու նրա ավտորիտար համակարգի ձևավորումը: 1990-ականների Ռուսաստանի առաջնորդները խոստովանում էին, որ այդ ժամանակ նրանք ստիպված էին ընտրություն կատարել հանցագործ կոմունիզմի ու հանցագործ կապիտալիզմի միջև:

Հաշվի առնելով բոլոր այս իրողությունները՝ թերևս ամենաճշգրիտ լուծումը չմիջամտելն է: Մեծ տերությունները չպետք է խառնվեն Վենեսուելայի ներքին գործերին՝ հանրությանը հնարավորություն տալով աստիճանաբար ու տրամաբանության շրջանակներում մոտենալ ժողովրդավարության հաղթանակին: Սա ավելի քան իրական ու արդյունավետ լուծում է, քանի որ Մադուրոյի ռեժիմը վաղ թե ուշ տապալվելու է: Հակառակ պարագայում ամերիկյան աշխարհամասում առաջնային պլան են մղվելու նեոլիբերալիզմը, անզուսպ նացիոնալիզմն ու շովինիզմը:

Պետությունների կազմաքանդման առաջնային պատճառները, որպես կանոն, ներքին են լինում: Արտաքին մարտահրավերները միշտ էլ առկա են, բայց պետությունները դրանց չեն կարողանում դիմակայել հատկապես այն ժամանակ, երբ ըստ պատշաճի չեն կարգավորել ներքին հիմնախնդիրները:

Օրինակ՝ Ուկրաինան քարուքանդ եղավ ոչ թե մեծ տերությունների միջամտության արդյունքում, այլ պարզապես տասնամյակներ շարունակ երկրի ընտրախավը ներքին խնդիրները լուծելու փոխարեն էլ ավելի էր խորացրել դրանք: Արդյունքում թուլացած ու հյուծված պետությունը չկարողացավ դիմագրավել առաջին իսկ արտաքին մարտահրավերին՝ ռուսական ագրեսիային:

Գրեթե նույն իրավիճակում գտնվում է նաև Վենեսուելան: Այն նույնպես պատրաստ չէ դիմակայել արտաքին մարտահրավերներին, քանի որ թույլ է ու հյուծված: Այսինքն՝ ամերիկյան միջամտության արդյունքում այն ոչ թե ազատագրվելու է ռեժիմից, այլ կանգնելու է մի նոր ստրկացման սպառնալիքի առջև:

Այս տեքստի առաջնային հասցեատերը հատկապես այն հայաստանցիներն են, որոնք պնդում են, թե Հայաստանը պետք է ճանաչի Վենեսուելայի ինքնակոչ իշխանությանը, որը դեռևս իշխանություն էլ չէ: Այդ մարդիկ այդպես էլ չկարողացան սերտել վերևում մատնանշված այն հայտնի ճշմարտությունը, որ արտաքին քաղաքականության հիմքում պետական ու ազգային շահն է, այլ ոչ թե արժեքային ու գաղափարական փաթեթավորումը:

Այս հարցի վերաբերյալ ՀՀ-ի առաջնային հետաքրքրությունը չեզոքություն պահպանելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում