ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման պարագլուխնեերն Աֆղանստանում բանտից փախուստի են դիմել: Այս մասին հաղորդում է Tasnim իրանական գործակալությունը:
Նշվում է, որ հունվարի 13-ին ամերիկյան զորքերը հատուկ գործողություն են անցկացրել երկրի հյուսիսարևելյան Բագդիս շրջանում: Գործակալության տվյալներով՝ նրանք գրոհել են «Թալիբան» շարժման բանտը, սպանել են հսկիչներին և ԴԱԻՇ-ի 40 պարագլուների օգնել փախուստի դիմել: Tasnim-ը հավելում է, որ գրոհայիններն արտասահմանցիներ են եղել:
Գործակալությունը նշում է, որ այդ տեղեկությունը հաստատել է նահանգի մարզային խորհրդի ղեկավարի տեղակալ Աբդուլաահ Աֆզալին:
Նշվում է, որ փախուստին օգնել է ԴԱՒՇ-ի պարագլուխներից, ծագումով Ուզբեկստանից Ամինուլա անվամբ մեկը: Զրուցակցի խոսքով՝ նա «սերտ կապեր է հաստատել ամերիկացի զինծառայողների հետ»: