Բժիշկները հեռացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի քաղցկեղածին ուռուցքը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Սիրիայի նախագահի գրասենյակը:
Նշվում է, որ Ասմա Ասադի կրծքի վիրահատությունը ռազմական հոսպիտալում է տեղի ունեցել: Կինը շարունակում է չարորակ ուռուցքի դեմ բուժումը:
Ասադի կնոջ հիվանդության մասին հայտնի է դարձել 2018-ի օգոստոսին: Կնոջ մոտ կաթնագեղձի չարորակ ուռուցք է հայտնաբերվել: