Tesla-ի մեքենա ապօրինի մուտք գործելու դեպքում հատուկ ռեժիմը ձայնի ամբողջ բարձրությամբ կմիացնի Բախի «Տոկատա և ֆուգա ռե մինոր» ստեղծագործությունը:
Այս նորամուծությունը Twitter-ում ներկայացրել է Իլոն Մասկը:
«Tesla-ի Sentry Mode ռեժիմը կողոպուտի ժամանակ կմիացնի Բախի «Տոկատա և ֆուգա»-ն»,- գրել է Մասկը:
Միևնույն ժամանակ, գործարար-նորարարը ավելացրել է, որ Յոհան Սեբաստիան Բախի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը ժամանակ առ ժամանակ կհնչի մետալ վարկածով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ն դադարեցնում է 75 կՎտ/ժ մարտկոցով Model S և Model X էլեկտրամոբիլների վաճառքը, որոնք գծի առավել մատչելի մոդելներն էին:
Այժմ 100 կՎտ/ժ մարտկոցով Model S-ն արժե առնվազն 84750, իսկ Model X-ը՝ 87950 դոլար:
Tesla Sentry Mode will play Bach’s Toccata and Fugue during a robbery (and keep Summer safe)https://t.co/wnS5qLeB2E
— Elon Musk (@elonmusk) January 27, 2019