Ցուցարարները գրավել են թուրքական ռազմաբազան Իրաքում:
Ինչպես նշում է Reuters-ը, նրանք Իրաքի Քրդստանի Դոհուկիի մոտակայքում մի օբյեկտ են պաշարել:
Ցուցարարների զայրույթը հարուցել է հյուսիսային Իրաքի քրդական դիրքերի հերթական ռմբակոծությունը: Անկարան, ինչպես հայտնի է, քրդական կազմակերպություններին ծայրահեղականներ է համարում:
Որոշ տեղեկությունների համաձայն, թուրք զինվորականների գործողություններից դժգոհողներից մեկը մահացել է: