Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Հայ-ռուսական պայմանագրերը կքննվեն ՍԴ-ում. կա հակասություն պայմանագրերի և ՀՀ Սահմանադրության միջև

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

– Պարոն Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շուտով կդիմի Սահմանադրական դատարան հայ-ռուսական պայմանագրերի՝ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանելու և այդ հիմքով նրանց վերանայման անհրաժեշտության համար: Կմանրամասնե՞ք՝ կոնկրետ ո՞ր պայմանագրերն են խնդրահարույց։

– Առաջին հակասության հիմնական էությունն այն է, որ ՀՀ տարածքում է գտնվում ռուսական բազան, և ՀՀ ամբողջ տարածքում պետք է գործի ՀՀ օրենսդրությունը։ Եվ ցանկացած հանցագործություն կամ հակաիրավական արարք, որը ՀՀ տարածքում լինում է՝ անկախ նրանից, թե ում կողմից, անկախ նրանից, թե ում նկատմամբ, այդ բոլոր փաստերով քննություն պետք է իրականացնի ՀՀ քննչական մարմինը կամ ՀՀ իրավապահ մարմինը, իսկ հայ-ռուսական պայմանագրով ՀՀ տարածքում ռուսական բազայի զինծառայողների հետ կապված հարցերը հանձնված են ՌԴ իրավապահ մարմինների տնօրինմանը։

Այսինքն՝ ինչպես Պերմյակովի դեպքում էր կամ դեկտեմբերին մյուս զինծառայողի դեպքում։

– Այո։ Եթե զինվորական կարգապահության խնդիր կա, դա այլ հարց է, բայց եթե տեղի է ունեցել սպանություն, ոտնձգություն և այլն, ռուսական բազայի երկու զինծառայողների միջև ռուսական բազայի թե՛ տարածքում, թե՛ տարածքից դուրս՝ կապ չունի, դրանք երկուսն էլ ՀՀ տարածքում են գտնվում, և այս երկուսի քննության իրավասությունը ռուս-հայկական պայմանագրով հանձնված է ռուսական կողմին։ Սա ինքնին ՀՀ օրենսդրությանը, Սահմանադրությանը հակասում է իր ամբողջ էությամբ։ Մասնավորապես, Քր. դատավարության օրենսգրքի առաջին հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրության նորմերը տարածվում են ՀՀ տարածքում։ Եվ հիմա հայ-ռուսական պայմանագրում այնպիսի ձևակերպում է տրված, որ ռուսական բազայի տարածքը ՀՀ զբաղեցրած տարածք չէ, ինչն ինքնին աբսուրդ է։ Առաջին անգամ մենք՝ որպես կազմակերպություն, այս հարցին առնչվեցինք Ավետիսյանների ընտանիքի սպանության ժամանակ և հիմա Ջուլիետա Ղուկասյանի գործին առնչվեցինք։ Եվ մենք համարում ենք, որ ռուսական պայմանագրի՝ իմ կողմից նշված նորմերին հղում կատարելով հրաժարվել ՀՀ օրենսդրության կիրառումից ՀՀ տարածքում՝ պարզապես աբսուրդ է։ Եվ այս հարցը մենք, իհարկե, դարձնելու ենք նաև դատական իշխանության քննարկման հարց։

Կա նաև մյուս հարցը. հայ-ռուսական պայմանագրերը, որոնցով կարգավորվում է ՀՀ պաշտպանությունը, որը իրականացվում է ռուսական սահմանապահ զորքերի միջոցով,  ինքնին հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որովհետև Սահմանադրությամբ չի հստակեցված, որ ՀՀ պաշտպանության ապահովումը կարող է իրականացվել այլ երկրների ԶՈՒ միջոցով։

Ի դեպ, եթե դիտարկենք նաև հայ-ռուսական գազային պայմանագրերը, որտեղ սահմանվում է, որ հայկական կողմը միայն ռուսական կողմից է գազ գնելու, մեր Սահմանադրության մեջ կա տնտեսական ազատության և մրցակցության դրույթը։ Եվ երբ միջպետական պայմանագրով սահմանվում է ինչ-որ նոր դրույթ, որը սահմանափակում է գազի մատակարարման այլ սուբյեկտների գործելը Հայաստանում, ապա դա հենց սահմանադրական տնտեսական մրցակցության մասին դրույթի կոպիտ խախտում է։ Եվ հասկանալի է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը ժամանակին, երբ որոշում է կայացրել, որ այդ միջպետական պայմանագրերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, այդ որոշումը կայացրել է զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և ոչ թե այդ ժամանակ ՀՀ-ում գործող Սահմանադրության դրույթներին համապատասխան։ Նաև հիշեցնեմ, որ Սահմանադրության փոփոխությունների դեպքում բոլոր միջպետական պայմանագրերին նորից պետք է անդրադառնա Սահմանադրական դատարանը՝ գնահատելու դրանց համապատասխանությունը այս սահմանադրական փոփոխություններից հետո։ Այս գործընթացը, բնականաբար, չի արվել և հիմա պետք է արվի։

– Պարոն Սաքունց, հաշվի առնելով, որ նշվում են դատական իշխանության բացերը, ոչ անկախ լինելը, ի՞նչ եք կարծում՝ ի վիճակի կլինե՞ն քննելու և արդար որոշում կայացնելու։

– Ես չեմ կարող կանխատեսել՝ դատարանը ի զորու կլինի, թե ոչ, որովհետև, այնուամենայնիվ, մեր մոտեցումը հետևյալն է, որ դատարանի նկատմամբ չկա քաղաքական ճնշում, դատարանին հրահանգ չկա Բաղրամյան 26-ից կամ կառավարությունից, մյուս կողմից էլ՝ դատարանը դեռևս ինքնակառավարման  համապատասխան սկզբունքներով գործելու խնդիր ունի։ Այսինքն՝ դատարանը ինչքանով է կարողացել հաղթահարել գործադիրից կախվածության վարքագիծը, որն ունեցել է։ Սա լուրջ հարց է։ Եվ մեր կողմից բարձրացված հարցը, ամենայն հավանականությամբ, կհանդիսանա ինդիկատորներից մեկը դատական իշխանության վիճակի մասին։ Եվ պարզ կլինի՝ այդ հարցի հետ կապված քաղաքական դիրքորոշումը քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից ինչպիսին է, և դրա հիման վրա մենք կարող ենք եզրակացություն անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում