Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Պաշտպանի ներկայացուցիչների հերթական այցը Մհեր Եղիազարյանին տեղի է ունեցել հունվարի 21-ին. մանրամասն հաղորդում կատարված գործողությունների վերաբերյալ

Մհեր Եղիազարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել սեփական նախաձեռնությամբ՝ առանց դիմումի կամ բողոքի առկայության, իրավապահ մարմինների կողմից Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկությունները հրապարակելուց անմիջապես հետո: Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ.Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Մասնավորապես, Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, տեղի է ունեցել այց Ձերբակալված անձանց պահելու վայր, իսկ նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու նույն օրը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ստուգվել են նրա պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Մ.Եղիազարյանը Պաշտպանի ներկայացուցչի խնդրանքով վերջինիս է տրամարդել իր փաստաբանի տվյալները՝ նրա հետ կապ պահպանելու համար:

Սկզբնական առանձնազրույցի ընթացքում Մհեր Եղիազարյանը բարձրացրել է իր վերաբերյալ քրեական գործով բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության հարց և նշել, որ հայտարարել է հացադուլ: Մ.Եղիազարյանը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ իր տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ սահմանվել է անհիմն արգելանք: Ըստ Մհեր Եղիազարյանի՝ արտաքին աշխարհի հետ կապից զրկված լինելու պատճառով իրեն պատկանող «Haynews.am» լրատվամիջոցը կրում է ֆինանսական վնասներ և կարող է փակվել:

Դրանից բացի, Մ.Եղիազարյանը տեղեկացրել է նաև, որ ունի երկրորդ խմբի հաշմանադամություն՝ պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությամբ, և ընտրված խափանման միջոցը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ:

Մ.Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման ընթացքում կապ է պահպանվել նաև նրա որդու հետ, որն էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին է տրամադրել նրա հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի պատճենը:

Այցի և առանձնազրույցի արդյունքներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն, որով ներկայացվել են նշված բոլոր հարցերը:

Մասնավորապես, բարձրացվել են նախաքնության մարմնի փոփոխության վերաբերյալ Մ.Եղիազարյանի պնդումները, ինչպես նաև պարզաբանում է պահանջվել առ այն, թե ինչով է պայմանավորված մերձավոր ազգականների հետ նրա տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելանքը: Բարձրացվել է այդ արգելանքի վերացման հարց:

Նշվածից բացի, առաջադրվել է հարց՝ կապված Մ.Եղիազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի փոփոխության հետ՝ նկատի ունենալով նրա առողջական վիճակը: Քրեական հետապնդման մարմնին է ուղարկվել նաև նրա հաշմանդամության խումբը հավաստող փաստաթուղթը` այն բարձրացնելով կալանավորված անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու նպատակով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636 որոշմամբ սահմանված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության նշանակումը քննարկելու համատեքստում:

Քրեակատարողական ծառայությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Մհեր Եղիազարյանի պահման պայմանների հետ կապված հարցեր: Նրա առողջական վիճակի հետ կապված հարցերը ներկայացվել են ՔԿՀ բուժանձնակազմի քննարկմանը:

Մհեր Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2018 դեկտեմբեր և 2019 թվականի հունվար ամիսներին շարունակել է նրան այցերը ազատությունից զրկման վայր: Պահպանվել է պարբերական կապը Մհեր Եղիազարյանի որդու և փաստաբանի հետ:

Հերթական այցը Մ.Եղիազարյանին տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 21-ին: Այցի պահին նա գտնվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում և տեղեկացրել է, որ հունվարի 17-ին դադարեցրել է հացադուլը: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից բարձրացվել է Մ.Եղիազարյանի բժշկական հսկողության հարցը՝ կապված հետհացադուլային առողջական վիճակի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Մ.Եղիազարյանը գտնվում է ՔԿՀ բուժանձնակազմի մշտական հսկողության ներքո: Մհեր Եղիազարյանն ինքը հայտնել է նաև, որ չնայած փորձում է սնունդ ընդունել, բայց ընդունումից հետո իր մոտ սկսվում են փսխումներ: Այս կապակցությամբ ՔԿՀ-ն պարզաբանել է, որ Մ. Եղիազարյանի մոտ հացադուլի հետևանքով առկա է մարսողության համակարգի խանգարում ու դա վերականգնելու համար նաև իրենց կողմից առաջարկվել է թեթև սննդի ու ապուրների օգտագործում:

Մհեր Եղիազարյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տվյալները կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատմամբ, աշխատակազմում գործում է քրեակատարողական հիմնարկներ այցերի իրականացման հստակ համակարգ: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունենում անազատության մեջ գտնվող մարդկանց հետ, որի արդյունքում լուծվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ։

Ազատությունից զրկման վայրերի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Պաշտպանի աշխատանքն իրականացվում է միջազգայնորեն ընդունված հատուկ սկզբունքներով ու ոչ միշտ է կրում հրապարակային բնույթ։

Մհեր Եղիազարյանի գործով Պաշտպանի ձեռնարկած միջոցների վերաբերյալ ընթացիկ պարզաբանումներ են տրվել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար հետաքրքրվել են նրա առողջական վիճակով։

Խիստ անընդունելի է, որ մինչ օրս գոյություն չունի ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն: Ցավոք, տարիներ շարունակ պրակտիկան միայն սահմանափակվում է անհատական դեպքերով քննության իրականացմամբ: Մինչդեռ, ինչպես հետևողականորեն նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր զեկույցներում ու դիրքորոշումներում, այդ գործերից յուրաքանչյուրով պետք է վերլուծվեն մահվան յուրաքանչյուր դեպքի պատճառներն ու նպաստող պայմանները, մշակվի և հաստատվի մահվան որևէ դեպք թույլ չտալուն ուղղված ծրագիր: Սա է պետության պոզիտիվ պարտականության պահանջը ազատությունից զրկված անձի կյանքի իրավունքի երաշխավորման հարցում:

Ազատությունից զրկման վայրերում ու մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկվածների առողջության պահպանման ու նրանց կյանքի իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծված են Պաշտպանի կողմից համապատասխան փաստաթղթերում, իսկ առաջարկները ներկայացված են իրավասու մարմիններին:

Պաշտպանն իր իրավասության սահմաններում ձեռնարկում է բոլոր միջոցները առկա բոլոր խնդիրների լուծմանը նպաստելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում