Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Դավադրություն չկա, բայց Փաշինյանի ու Ալիևի «արագացումը» Դավոսում կարող է վտանգավոր լինել

Ակտիվ շփումները հայկական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում են։ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հերթական հանդիպումից մեկ շաբաթ անց՝ հունվարի 22-ին, Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող հեղինակավոր Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կրկին ոչ պաշտոնական զրույց-հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Փաշինյանի և Ալիևի զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ։

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ

Արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի՝ ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների և առաջացած մի շարք անպատասխան հարցերի խորապատկերին Փաշինյանի և Ալիևի երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը, բնականաբար, էլ ավելի խորացրեց հանրության կասկածները Հայաստանում, որ հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ սկսվել է մի նոր գործընթաց, որի էությունը Հայաստանի ղեկավարությունը գաղտնի է պահում հանրությունից։ Եվ այս իրավիճակում, այս մթնոլորտում, երբ ադրբեջանական կողմը իրեն ոչ այնքան բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ էապես մեղմացրել է իր ավանդական ռազմատենչ, ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, որոշակի գոհունակություն է հայտնում բանակցային պրոցեսից, ավելին՝ փարիզյան հանդիպմանը համաձայնում է Ադրբեջանի ժողովրդին «նախապատրաստել խաղաղության», հայկական կողմն էլ լրացուցիչ պարզաբանումներ չի տալիս հակամարտության կարգավորմանն առնչվող ու հանրությանը, քաղաքական դասին մտահոգող մի քանի սկզբունքային հարցերի վերաբերյալ, հանրային կասկածները, բնականաբար, խորանում են, և նկատի են առնվում մեզ համար անցանկալի սցենարներ։ Քննարկումներն ու ենթադրությունները հանդիպմանը հաջորդած ժամերին այնքան զարգացան, որ շատերը փորձում էին նույնիսկ ինչ-որ բան հասկանալ Փաշինյանի և Ալիևի դեմքի արտահայտություններից։ Բայց հանդիպման հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան տեսահեռարձակմամբ՝ պատմելով մանրամասներ Ալիևի հետ զրույցի մասին, պատասխանելով օդում կախված մի շարք հարցերի և զգալի չափով փարատելով եղած կասկածները։

ԱՅԴՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ

Բարձրաձայնվող հարցերից մեկն այն էր, թե ինչո՞ւ նախապես չի հայտարարվել Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին և պլանավորվա՞ծ է եղել այն, թե՞ ոչ։ Փաշինյանը պարզաբանեց, որ ինչպես Դավոսի հանդիպումը, այնպես էլ նախորդ տարվա սեպտեմբերին Դուշանբեում և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում իր և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական զրույց-քննարկումները նախապես ծրագրված չեն։

«Այդպես ստացվեց»,- բացատրել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ ըստ էության՝ Ալիևի հետ նմանատիպ շփումների պատճառը ոչ թե ինչ-որ զարգացումներն են Լեռնային Ղարաբաղի շուրջ և բանակցային պրոցեսում, այլ երկու կողմերի միջև, այդ թվում նաև համանախագահների հետ քննարկումների արդյունքում ձեռքբերված այն ընդհանուր փոխըմբռնումը, որ եթե երկուսն էլ համատեղ մասնակցում են ինչ-որ միջոցառման, չխուսափեն հանդիպումներից, և եթե առիթ կա հանդիպելու և խոսելու՝ հանդիպեն և խոսեն։ Խնդիրն այն է, որ նախկինում, օրինակ՝ Բրյուսելում հուլիսին կայացած գագաթնաժողովի ժամանակ, եղել են նման իրավիճակներ, երբ ինքն ու Ալիևը դեմ դիմաց են դուրս եկել, և հարց է առաջացել «մոտեցում մշակել» նման իրավիճակների համար։

Ամեն դեպքում սրանք, ըստ վարչապետի մեկնաբանության, ոչ պաշտոնական հանդիպումներ են և «բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ և պաշտոնական հանգրվան չեն»։

ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ և ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Հանդիպման կազմակերպման գործում իր դերն է խաղացել շվեյցարական կողմը։ Փաշինյանը պատմեց, որ Դավոսի համաժողովի կազմակերպիչները, իմանալով, որ ինքն ու Ալիևը մասնակցում են միջոցառմանը, հարցրել են, թե դեմ չե՞ն արդյոք հանդիպմանը, շփմանը, և երկու երկրների ղեկավարներն ասել են, դեմ չեն։ Այդպես էլ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը «նույն տրամաբանության մեջ» հանդիպել ու զրուցել են։

«Մեր պայմանավորվածությունն այնպիսին է, որ եթե այս կարգի միջոցառումներին դեմ դիմաց դուրս գանք՝ պետք է մի երկու բառ փոխանակենք, խոսենք, այսինքն՝ չխուսափենք շփումից»,- մեկնաբանել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է զրույցի բովանդակությանը՝ Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, ոչ ինչպես Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, այնպես էլ այս հանդիպմանը ինքն ու Ալիևը հիմնականում քննարկել են բանակցային գործընթացի պատմությունը՝ երբ ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր և այլն։ Սակայն հիմնախնդրի կարգավորման կամ հանգուցալուծման որևէ դետալ, վարչապետի հավաստիացմամբ, չի քննարկվել։

«Իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե հակամարտության կարգավորման ինչ պայմաններ կան, ինչ հնարավորություններ կան, ինչ անհնարինություններ կան։ Եվ այս համատեքստում ուզում եմ ասել, որ ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկում։ Մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում։ Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու և շփվելու հնարավորություն է։ Եվ ես շատ ուղիղ ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը՝ այն, ինչ ես խոսում եմ, ինչ ասվում է, դա այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային։ Նկատի ունեմ՝ բանակցությունների, քննարկումների ժամանակ խոսվում է այն ամենի մասին, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- ասել է վարչապետը։

Մարդկանց ամենաշատը հետաքրքրող հարցն այս համատեքստում, ինչպես արդեն նշեցինք, այն է, թե ինչ է ընդհանրապես կատարվում բանակցային պրոցեսում։ Շատերը կասկածներ ունեն, որ հակամարտող կողմերն արդեն իսկ անցել են ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման կամ, այլ կերպ ասած՝ խաղաղության համաձայնագրի կետերի, ինչ-ինչ նախագծերի, ծրագրերի քննարկմանը։ Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ գաղտնի որևէ գործընթաց չկա, «դավադրություն» Լեռնային Ղարաբաղի շուրջ չկա և լինել չի կարող։

«Ես հույս ունեմ, որ այս պայմանավորվածությունը մեր մեջ մեկընդմիշտ է, որ դավադրություններ լինել չեն կարող, որովհետև աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին։ Դա ուղղակի իրավիճակի չընկալման հետևանք է, երբ մեկը մտածում է, թե մեր կառավարությունը կամ ես անձամբ կարող եմ որևէ դավադրության մեջ ներգրավվեմ, ներքաշվեմ։ Իհարկե հասկանալի է, որ երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության, իր ժողովրդի շահերի դիրքերից, և այլ բան մտածելը պարզապես իրավիճակի թյուրըմբռնման հետևանք է»,- հայտարարել է Փաշինյանը։

ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑ ՈՒՂՂԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Այդուհանդերձ, բանակցությունների և հանդիպումների այս ինտենսիվությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև աննախադեպ է գոնե վերջին մի քանի տարիների համար, և սա շատերին է զգոնացնում, մանավանդ այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարարը Փարիզում տեղի ունեցած և ավելի քան չորս ժամ տևած հանդիպմանը հանձնառություն է վերցնում «նախապատրաստելու ժողովրդին խաղաղության», ու պարզ չէ՝ լիազորե՞լ են արդյոք Արցախի իշխանությունները Հայաստանի արտգործնախարարին նման պայմանավորվածություն ձեռք բերելու իրենց անունից։ Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանը ի սկզբանե հայտարարել էր, որ Արցախի անունից Ադրբեջանի հետ պիտի բանակցեն Արցախի իշխանությունները։ Կամ գուցե խոսքը միայն Հայաստանի՞ բնակչության մասին է։

https://www.aniarc.am/wp-content/uploads/2018/11/Manvel-Sargsyan.jpg

Այս իրավիճակում շատ փորձագետներ դեռ չեն շտապում հապճեպ եզրակացություններ անել։ Օրինակ` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը սպասում է մյուս կողմի՝ Ադրբեջանի նախագահի մեկնաբանությանը։

«Երբ Ալիևը մեկնաբանի, այն ժամանակ էլ կխոսենք։ Շատ կարևոր է մյուս կողմին էլ լսել։ Ինձ համար, օրինակ, շատ հետաքրքիր է՝ Ալիևն ինչ-որ բան ասելո՞ւ է այս հանդիպման վերաբերյալ, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սարգսյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում շատ կարևոր դեր կարող են խաղալ լրատվամիջոցները, որոնք շատ հստակ հարցադրումներով պիտի ստիպեն վարչապետին, արտգործնախարարին պարզաբանել պաշտոնական Երևանի դիրքորոշումները կարգավորմանն առնչվող կարևոր հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ ինչո՞ւ են նրանք Արցախին վերաբերող հարցերը քննարկում առանց պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների։

«Բոլորին ընդամենը մի հարց էր մտահոգում, թե «ինչո՞ւ եք դավադրություններով զբաղված»։ Փաշինյանն էլ պատասխանեց, որ ոչ մի դավադրություն էլ չկա։ Այլ հարց լրատվամիջոցներին չի հետաքրքրում։ Որևէ մեկը հարց տվե՞լ է նրան՝ ինչու եք Ղարաբաղին վերաբերող հարցերը քննարկում։ Մենք չգիտենք՝ դրանք բանակցություններ են, բանակցություններ չեն, շփումներ են, քննարկումներ են։ Հարցերը պետք է շատ կոնկրետ դնել։ Չկան հստակ հարցադրումներ»։

http://www.alikonline.ir/media/k2/items/cache/0461cb25efebd339d2144b4d2e1729d7_L.jpg

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կան նաև փորձագետներ, որոնք, անկախ ադրբեջանական կողմի մեկնաբանություններից, հավատում են Փաշինյանի խոսքերին։ Նրանցից է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, որը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Փաշինյանի ասածն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, և Ալիևի հետ հանդիպումը զուտ ճանաչողական էր։

«Ես այստեղ արտառոց որևէ բան չեմ տեսնում։ Ես որևէ հիմք չեմ տեսնում չհավատալու Փաշինյանի մեկնաբանություններին։ Չկան այնպիսի տեղեկատվական արտահոսքեր, որոնք հիմք կտային ենթադրելու, որ Փաշինյանի և Ալիևի ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր, որոնք գաղտնի են պահվում»,- նշեց Սկակովը։

Իսկ ինչպե՞ս կազդի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այս շփումը ընդհանուր բանակցային գործընթացի, երկու կողմերի միջև երկխոսության, փոխըմբռնման ձևավորման, հակամարտության գոտում ընդհանուր իրավիճակի, հրադադարի ռեժիմի պահպանման վրա։

Ռուսաստանցի փորձագետն այս հարցի պատասխանն առայժմ չունի։ Կարծում է, որ դա պարզ կդառնա հետագայում․ «Ավելորդ սպասումներն արդարացված չեն և միաժամանակ նաև իրադրության վատթարացման հիմքեր չկան»։

https://i.ytimg.com/vi/RVGA_cKP5Ss/maxresdefault.jpg

ԴՐԱԿԱՆ և ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական զրույցին, ինչպես նաև արտգործնախարարների նախորդ շաբաթվա հանդիպմանն անդրադարձել է նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ ընդհանուր հանրագումարով վեց ժամ տևած հայ-ադրբեջանական քննարկումների վերաբերյալ բավարար տեղեկությունների պակասը կարող է թյուրըմբռնման և նույնիսկ ապատեղեկատվության պատճառ դառնալ։ Սա, հեղինակավոր փորձագետի խոսքերով, շատ բնորոշ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ պրոցեսին, որն ամենագաղտնի և փակ պրոցեսներից է պատմության մեջ։

«Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ շուրջ չորս ժամ տևած բանակցություններին հաջորդեց ամենապոզիտիվ համատեղ հայտարարությունը վերջին տարիների կտրվածքով։ Այս հայտարարությունը հատկանշական էր նաև այն առումով, որ միջնորդները կոչ են արել երկու կողմերին իրենց «ժողովուրդներին նախապատրաստել» փոխզիջումների։ Եվ ես համաձայն եմ այս մոտեցման հետ, բայց առանց ավելին իմանալու՝ չեմ կարող շատ աջակցել այս պրոցեսին, քանի որ չորսժամանոց երկխոսությանն ու համատեղ հայտարարությանը հաջորդեց լռությունը»,- գրել է Կիրակոսյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի և Ալիևի «ոչ պաշտոնական» հանդիպմանը Դավոսում՝ ամերիկահայ փորձագետը նկատել է, որ այն անցել է առանց «պաշտոնական միջնորդների», ինչը որքան վատ է, նույնքան էլ լավ։

«Ինչպես Դուշանբեի զրույցը՝ երկու երկրների ղեկավարների այս հանդիպումն էլ, ի տարբերություն մանրամասն դիվանագիտական արձանագրությամբ ամրապնդված պաշտոնական գագաթնաժողովի, շատ պարտավորեցնող չէ և ավելի խոցելի է տարատեսակ խոսակցությունների և կասկածների առաջացման տեսանկյունից։ Ու թեև խաղաղ երկխոսության կտրուկ արագացումը ողջունելի զարգացում է, այնուամենայնիվ, վտանգ կա, որ կողմերը չափից ավելի հեռու կգնան չափից ավելի մեծ արագությամբ։ Եվ այս «նոր Հայաստանում», որտեղ, կարծես թե, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ավելի շատ է, նույնիսկ «չափավոր դիտորդներն» են կոչ անում երկրի ղեկավարությանը գոնե մի փոքր տեղեկություն տրամադրել ղարաբաղյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ»,- նշել է Ռիչարդ Կիրակոսյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում